Թավշե արջուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թավշե արջուկ, 20-րդ դարի և 21-րդ դարասկզբի ամենասիրված ու տարածված խաղալիքներից է փափուկ նյութից խաղալիք արջուկը։ Արևմտյան Եվրոպայում ու Ամերիկայում այն հայտնի է հիմնականում «Թեդդի» անունով (անգլ.՝ teddy bear, գերմ.՝ Teddybär)՝ ավանդաբար նույնականացնելով ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ։

Ժամանակակից թավշե արջուկներ

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի Կ. Բերիմենի ծաղրանկարը «Վաշինգտոն Պոստ» լրագրում

1902 թվականին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը որսի ժամանակ խնայեց ծառին կապված ամերիկական սև արջին, որին ուժասպառ էին արել որսաշները։ Ռուզվելտին հրավիրել են կրակել որսի վրա։ Նա հրաժարվեց կրակել՝ մեկնաբանելով, որ դա «ոչ սպորտային է», բայց հրամայեց կրակել արջի վրա, որպեսզի դադարեցվեն նրա տառապանքները։ Պատմությունը լուսաբանվեց լրագրային ծաղրանկարներում, բայց ժամանակի ընթացքում հարմարեցվեց, և արջը վերածվեց արջուկի։

Ռուսերենում հաստատվել է «Թավշե արջուկ» անունը, թեև հիմա ոչ բոլոր խաղալիք արջերն են պատրաստվում թավիշից։ 20-րդ դարի սկզբի ⟨մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի արտադրության⟩ տարբեր եվրոպական և ամերիկյան ընկերությունների արջուկները հավաքածուների տարածված նմուշներ են։ Մի անգամ փոքրացված չափսերով արջուկի ծաղրանկարներից մեկը տեսավ Մորիս Միչտենի՝ Ռուսաստանից արտագաղթած կինը ⟨իսկական անունը՝ Միխայիլ Միշիմ⟩[1]:

Մյուս վարկածի համաձայն՝ առաջին արջուկը պատրաստել է Մարգարիտա Ստայֆը՝ իր զարմիկ Ռիչարդի մտահղացմամբ, որը 1902 թվականին նախագծել է առաջին թավշյա արջուկը՝ թավշյա թևերով։ 1903 թվականին Լեյպցիգի խաղալիքների ցուցահանդեսում մի ամերիկացի պատվիրեց միանգամից երեք հազար օրինակ, իսկ 1904 թվականին Սենտ-Լուիսի ցոցւահանդեսում վաճառվել էր արդեն տասներկու հազար արջուկ, ինչի համար Մարգոն և Ռիչը ստացել են ոսկե մեդալ։

Թեդդիների հավաքածուների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ աշխարհում հաշվվում է շուրջ 20 թանգարան, որոնք նվիրված են թավշե արջուկներին, և այդ խաղալիքի մի քանի տասնյակ հազարավոր կոլլեկցիոներ։ Հատուկ նրանց համար թողարկվում են սահմանափակ քանակությամբ թավշե արջուկներ, օրինակ՝ «Steiff», «Dean’s», «Merrythought» ընկերությունները, կամ ժամանակակից նկարիչ-թեդդիստների յուրահատուկ արջուկները, որոնք ստեղծվում են եզակի օրինակով։ «Christie's» ընկերությունը պարբերաբար անցկացնում է աճուրդներ, որոնցում ցուցադրվում են միայն թավշյա արջուկներ։ Ամենաթանկ Թեդդի արջուկը անգորական այծի մորթուց պատրաստված խաղալիքն է, որը պատրաստվել է 1929 թվականին։ Այն վաճառվել է 90 հազար ԱՄՆ դոլարով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Наволоцкая А. Город игрушки. // «Ведомости Законодательного Собрания Новосибирской области», № 3(1247) от 18 января 2013.