Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին
անգլ.՝ Goodbye Christopher Robin
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և կենսագրություն
Թվական2017, հունիսի 7, 2018 և հունվարի 11, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորSimon Curtis?
Սցենարի հեղինակՖրենկ Քոթրել Բոյս
ԴերակատարներԴոնալ Գլիսոն, Մարգո Ռոբբի, Քելլի Մաքդոնալդ, Սթիվեն Քեմփբել Մուր[2], Ալեքս Լոուտեր[2], Ջերալդին Սոմերվիլ[2], Ռիչարդ ՄաքՔեյբ[2], Ֆիբի Ուոլլեր Բրիջ, Նիկո Միրալեգրո և Simon Williams?
ՕպերատորԲեն Սմիթարդ
ԵրաժշտությունՔարթեր Բերուել
Պատմվածքի վայրԱնգլիա
ԿինոընկերությունPathé և Fox Searchlight Pictures
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Մնաս բարով, Քրիստոֆեր Ռոբին» (անգլ.՝ Goodbye Christopher Robin), 2017 թվականի բրիտանական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Սայմոն Քյորտիսի կողմից և պատմում է Վինի Թուխի մասին պատմությունների հեղինակի՝ գրող Ալան Ալեքսանդր Միլնի կյանքի, որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի հետ նրա հարաբերությունների և նրա գրքերի ստեղծման մասին։

Մեծ Բրիտանիայում ֆիլմն էկրան է բարձրացել 2017 թվականի սեպտեմբերի 29-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ռազմադաշտից վերադառնալով Անգլիա՝ Ալան Ա. Միլնը, ով մասնակցել էր Սոմի ճակատամարտին, հետտրավմատիկ սթրես է տանում։ Ծնվում է նրա որդին՝ Էրիստոֆեր Ռոբինը, որին ընտանիքում փաղաքշանքով կոչում են Բիլլի։ Տղայի համար որպես դայակ ընտրում են Օլիվին։

Միլնը փորձում է նորից սկսել գրել։ Այդ նպատակով Լոնդոնից նա տեղափոխվում է քաղաքից դուրս գտնվող իր առանձնատուն, որը շրջապատված է անտառով։ Դաֆնային դուր չի գալիս այդ որոշումը, և շուտով նա վերադառնում է Լոնդոն։ Որոշ ժամանակ անց մեկնում է նաև Օլիվը, որը պետք է խնամեր հիվանդ մորը։ Միլնը մնում է որդու հետ միայնակ։ Նրանք երկար զբոսանքներ են կատարում անտառում, որոնց ընթացքում Միլնը հորինում և որդուն պատմում է պատմություններ՝ նրա թավշե արջուկի և մյուս խաղալիքների մասին։

Միլնին հյուր է գալիս նրա ընկերը՝ նկարազարդող Էռնեստ Շեպարգը։ Նրանք միասին ստեղծում են գիրք Վինի Թուխի մասին, որը շուտով մեծ հաջողություն է ունենում։ Քրիստոֆեր Ռոբինը, որը դարձել էր հոր գրքի հերոսներից մեկի նախատիպը, ստիպված է բազմիցս հայտնվել հանրության առաջ։ Նա վախեցած ու շփոթված էր։ Օլիվը հեռանում է Միլնների տնից, որպեսզի ամուսնանա, բայց դրանից առաջ տղայի ծնողներին զգուշացնում է, որ այդպիսի փառքը կվնասի նրան։ Միլնը որոշում է այլևս չգրել Քրիստոֆեր Ռոբինի ու նրա ընկերների մասին, բայց այդ փառքի ստվերը հավերժ իր հետք է թողնում նրա կյանքի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են 2010 թվականին, իսկ որպես պրոդյուսեր նշվել է Դամիան Ջոնսի անունը։ Սցենարի հեղինակ է դարձել Սայմոն Վոնըժ[4][5][6]։

2016 թվականի ապրիլին Դոնալ Գլիսոնն սկսել է բանակցություններ վարել Ալան Ալեքսանդր Միլնի դերը կատարելու վերաբերյալ[7]։ 2016 թվականի հունիսին պաշտոնապես հաստատվել է նաև Մարգո Ռոբիի մասնակցությունը, որին վերապահվել է գրողի կնոջ դերը[8]։ Ավելի ուշ դերասանական կազմին է միացել Քելլի Մաքդոնալդը՝ կատարելու Քրիստոֆեր Ռոբինի դայակի՝ Օլիվի դերը[9]։

Ֆիլմի նկարահանումներն սկսել են 2016 թվականի սեպտեմբերին[10]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 29-ին ֆիլմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում, նույն թվականի հոկտեմբերի 13-ին՝ Միացյալ Նահանգներում[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. «Goodbye Christopher Robin – Release Dates». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
  4. «U.K. sets Pooh scribe saga». Variety. Dave McNary. 2010 թ․ մայիսի 7.
  5. «Winnie the Pooh creator biopic hits Cannes». Screen Daily. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «Goodbye Christopher Robin – Featurette». Steven Samblis (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
  7. Jaafar, Ali (2016 թ․ ապրիլի 13). «'Star Wars' Domhnall Gleeson in Talks To Play Winnie The Pooh Creator AA Milne In 'Goodbye Christopher Robin'». Deadline. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. Jaafar, Ali (2016 թ․ հունիսի 14). «Fox Searchlight Confirms Domhnall Gleeson And Margot Robbie To Star in Winnie The Pooh Creator Pic 'Goodbye Christopher Robin'». Deadline. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  9. «Kelly Macdonald Joins 'Goodbye Christopher Robin' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Check out Domhnall Gleeson and Margot Robbie in a new A. A. Milne & Christopher Robin film | Live for Films». Live for Films. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. «Goodbye Christopher Robin (2017)». Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.