Մյուրիել Ռուկեյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մյուրիել Ռուկեյզեր
Մյուրիել Ռուկեյզեր.jpg
Ծնվել էդեկտեմբերի 15, 1913(1913-12-15)[1][2][3][4][5]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Վախճանվել էփետրվարի 12, 1980(1980-02-12)[1][2][3][4][5] (66 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ, հեղինակ, սցենարիստ և գրող
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան[6] և Վասար քոլեջ[6]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՍարա Լուրենսի քոլեջ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[7] Յեյլի համալսարանի երիտասարդ բանաստեղծների մրցույթ[8] և Shelley Memorial Award?[9]

Մյուրիել Ռուկեյզեր (անգլ.՝ Muriel Rukeyser, դեկտեմբերի 15, 1913(1913-12-15)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] - փետրվարի 12, 1980(1980-02-12)[1][2][3][4][5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ և քաղաքական ակտիվիստ, որը առավել հայտնի էր իր հավասարության, ֆեմինիզմի, սոցիալական արդարության և հուդայականության մասին բանաստեղծություններով: Քենեթ Ռեքսրոտթը ասել է, որ Մյուրիելը «ճշգրիտ սերնդի» ամենամեծ բանաստեղծն է:

Մյուրիել Ռուկեյզերի ամենահզոր գործերից մեկը «Մահացածների գիրքը» (անգլ.՝ The Book of the Dead, 1938) բանաստեղծությունների ժողովածուն էր, որը փաստում էր Հաուքս նեսթ թունելի (անգլ.՝ Hawks Nest Tunnel, Բազեի բույն թունել) դեպքի մանրամասներ՝ արդյունաբերական աղետ, որի ժամանակ հարյուրավոր հանքափորներ մահացան սիլիկոզից:

Նրա «Հրեա լինել 20-րդ դարում » բանաստեղծության թեման հուդայականությունն է որպես նվեր։ Ամերիկյան ռեֆորմիստներն ու ռեկոնստրուկտիվիստները ընդունել են որպես աղոթագիրք, ինչը զարմացրել է Ռուկեյզերին։ Նա հեռու է եղել հուդայականությունից իր կյանքի վաղ շրջանում[10]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուրիել Ռուկեյզերը ծնվել է 1913 թվականիի դեկտեմբերի 15-ին Լոուրենս և Միրա Լիոնս Ռուկեյզերերների ընտանիքում[11]: Նա հաճախել է Ֆիլդսթոունի էթիկայի մշակույթի դպրոց, The Բրոնքսի մասնավոր դպրոցը, ապա Պոկիպսի Վասարիի քոլեջ: 1930-1932 թվականներին հաճախել է Կոլումբիայի համալսարան:

Մուրիել Ռուկեյզերի գրական կարիերան սկսվել է 1935 թվականին, երբ ամերիկացի բանաստեղծ Ստեֆան Վինսենթ Բենեթը ընտրել է նրա թռիչքների դասերի հիման վրա գրված «Թռիչքի տեսություն» բանաստեղծությունների շարքը և հրատարակել «Յեյլի համալսարանի երիտասարդ բանաստեղծներ» շարքում[12]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թռիչքի տեսություն», Theory of flight, New Haven, 1935.
  • «Վիլարդ Ջիբս․ Ամերիկյան հանճարներ», Willard Gibbs: American Genius, Woodbridge CT., 1942
  • «Պոեզիայի կյանքը», New York, 1949
  • «Մեկ կյանք», One Life., New York, 1957, Biographie von Wendell Willkie.
  • «Արտաքին բանկեր», The outer banks. (Sea poetry)., Santa Barbara, 1967.
  • «Խավարի արագությունը», The speed of darkness, New York, 1968.
  • «Թոմաս Հարիոթի հետքերը», The traces of Thomas Hariot, New York, 1971
  • Breaking Open, New York, 1973,
  • «Դարպասներ. Բանաստեղծություններ», The gates: poems., New York, 1976,
  • «Մուրիել Ռուկեյզերի հավաքածու բանաստեղծությունները», The Collected Poems of Muriel Rukeyser., Pittsburgh, 2005.

Հայտնի տողեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիեզերքը կազմված է պատմություններից, այլ ոչ թե ատոմներից: (անգլ.՝ The universe is made of stories, not of atoms.) «Խավարի արագությունը»[13]։ Այս տողերի մասին Էիլեն Միլսը գրել է «Մյուրիել Ռուկեյզերը բացահայտել է այն ամենակրքոտ փաստարկներից մեկը, որը ես երբևէ կարդացել եմ այն մասին, որ արվեստը ստեղծում է հանդիպման վայրեր, իսկ պոեզիան ստեղծում է ժողովրդավարություն»։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 931.
  7. http://www.gf.org/fellows/12694-muriel-rukeyser
  8. http://youngerpoets.yupnet.org/past-winners/
  9. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  10. «On "To Be a Jew in the Twentieth Century"»։ Modern American Poetry։ University of Illinois at Urbana-Champaign։ Վերցված է ապրիլի 6, 2012 
  11. Unger Leonard, Litz A. Walton, Weigel Molly, Bechler Lea, Parini Jay (1974-01-01)։ American writers: a collection of literary biographies (English)։ New York: Scribner։ ISBN 0684197855 
  12. Peter Davison (June 1998)։ «Discovering Young Poets How some of the best-known poets of this century got that way»։ theatlantic.com։ Վերցված է 14 Օգոստոս 2019 
  13. The speed of darkness, New York, 1968.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 "Muriel Rukeyser", Jewish Women's Encyclopedia (last visited April 29, 2013).