Մյոի Մինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մյոի Մինա
170303 뮤직뱅크 출근길 트와이스 (3).jpg
Ծննդյան թիվ՝մարտի 24, 1997(1997-03-24) (23 տարեկան)
Ծննդավայր՝Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ
Ազգություն՝Ճապոնացիներ
Քաղաքացիություն՝Flag of Japan.svg Ճապոնիա
Մասնագիտություն՝երգչուհի և պարուհի

Մյոի Մինա[1] (ճապ.՝ 名井 南, մարտի 24, 1997(1997-03-24), Սան Անտոնիո, Տեխաս, ԱՄՆ, առավել հայտնի է որպես Մինա[2]), ճապոնացի երգչուհի։ «Twice» երաժշտական խմբի գլխավոր պարող և վոկալիստ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-2014: Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինան Twicetagram-ի ելքին, 2017 թվականի հոկտեմբերին

Մյոի Մինան ծնվել է 1997 թվականի մարտի 24-ին ԱՄՆՏեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում։ Բացի ծնողներից, ունի ավագ եղբայր՝ Քայը[3]։ Լինելով երեխա՝ Մինան ընտանիքի հետ տեղափոխվել է Ճապոնիայի Կոբե քաղաք, որտեղ նրանք ապրել են մշտական բնակության վայրում[4]։ Նրա օրթոպեդ հայրը Սույտայի համալսարանական հիվանդանոցում լավագույն բժիշկն է։ Մինան սովորել է Տակառաձուկի աղջիկների միջնակարգ դպրոցում և տասնմեկ տարի զբաղվել է բալետով[5]։ Աղջիկը հետաքրքրվել է կորեական երաժշտությամբ պատանեկության տարիներին՝ լինելով հարավկորեական «CNBLUE» տղաների խմբի մոլի երկրպագու[6]։ Նա նաև գրանցվել է URIZIP պարային դպրոցում՝ կորեական խմբերի պարարվեստն ուսումնասիրելու համար:

Առաջին անգամ Մինային նկատել են 2013 թվականին հարավկորեական խոշորագույն գործակալություններից մեկի՝ «JYP Entertainment»-ի աշխատակիցները, երբ նա մոր հետ զբոսնում էր Օսակայում: Մյոին քասթինգ է անցել և 2014 թվականի հունվարին պաշտոնապես դարձել է ընկերության թրեյնին։ Նախընտրական շրջանում աղջիկը նկարահանվել է «miss A»-ի «Only You» և Ուենի «R.O.S.E» տեսահոլովակներում[7]։

2015−ներկա: «Տասնվեցերորդ», «Twice»-ի առաջնելույթ և անհատական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ «JYP»-ն «Mnet»-ի հետ համատեղ ձեռնամուխ կլինի «Տասնվեց» ռեալիթի շոուի նկարահանումներին (անգլ.՝ Sixteen), որտեղ գործակալության տասնվեց թրեյնիները պայքարել են «Twice» նոր կանանց խմբի կազմում նորամուտը նշելու հնարավորության համար, որտեղ եզրափակիչ կազմում կլինի միայն յոթ մասնակից, Մինան հաստատվեց որպես այն աղջիկներից մեկը, որ կմասնակցի շոուին[8]։ Բոլոր դրվագների ընթացքում աղջիկը հայտնի մասնակիցներից մեկն էր և եզրափակչում հայտնվել է խմբում, սակայն վերջին պահին Փակ Չին Յոնը փոխել է որոշումը, և «Twice»-ի կազմում ընդգրկվել է արդեն ինը մարդ, ավելացվել են Մոմոն և Զիյույը[9][10]։

«Twice»-ի առաջնելույթը կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 20-ին «The Story Begins» մինի ալբոմով[11]։ Խումբն զգալի հայտնիություն է ձեռք բերել 2016 թվականի գարնանը՝ «Cheer Up» սինգլի թողարկմամբ, որը հիթ է դարձել Կորեայում և թույլ է տվել հաղթել «Mnet Asian Music Awards»-ում «Տարվա երգ» անվանակարգում, ինչը նշանավորել է խմբի գործունեության մեջ առաջին բարձրագույն մրցանակը[12]։ 2016 թվականի օգոստոսին Մոմոյի հետ մասնակցել է «Ցնցիր բեմը» պարային շոուի դրվագներից մեկին[13]։

2016 թվականից աղջիկը մասնակցել է այդոլների աթլետիկայի առաջնությանը և 2017 թվականին ոսկե մեդալ նվաճել գեղարվեստական մարմնամարզությունում[14][15]։

Երգի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Արտիստ Ալբոմ Երգ
2018 «Twice» «Summer Nights» «Shot Thru the Heart»[16]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2018 ֆ «TWICELAND» «TWICELAND» Կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Встречается ошибочный вариант написания – Мию Мина.
  2. «TWICE’s Mina Profile on Naver»։ Naver։ Վերցված է March 11, 2019 
  3. «Meet The Siblings Of All The TWICE Members»։ Koreaboo։ Վերցված է մարտի 11, 2019 
  4. «'트와이스TV' 미나 "11년 배운 발레 포기, 후회 없다"»։ XSportsNews։ Վերցված է մարտի 11, 2019 
  5. «10 Things You Didn’t Know About TWICE»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019 
  6. «TWICE’s Mina Is Basically A Modern-Day Princess»։ Koreaboo։ Վերցված է մարտի 11, 2019 
  7. «Here’s How Each TWICE Member Was Discovered, And Signed To JYP»։ Koreaboo։ Վերցված է մարտի 12, 2019 
  8. «‘Sixteen’ compete for spot in JYP’s next girl group»։ The Korea Herald։ Վերցված է մարտի 11, 2019 
  9. «JYP Entertainment further explain their decision to add Momo and Tzuyu»։ All K-Pop։ Վերցված է մարտի 11, 2019 
  10. «'식스틴' JYP의 미래 짊어질 9인, 걸그룹 트와이스 탄생[종합]»։ Nate։ Վերցված է March 11, 2019 
  11. «JYP Drops First Teaser and Announces Debut Date for TWICE»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019 
  12. «TWICE Wins Song Of The Year For 3rd Year In A Row At 2018 MAMA»։ Soompi։ Վերցված է մարտի 11, 2019 
  13. «Twice′s Momo to Take on ′Hit The Stage′ with Mina»։ Mnet։ Վերցված է մարտի 12, 2019 
  14. «Fellow Labelmate Taecyeon Is Proud of TWICE’s Mina At The “2016 Idol Star Athletics Championships”»։ Soompi։ Վերցված է մարտի 12, 2019 
  15. «Twice's Mina wins gold in rhythmic gymnastics at the 2017 ISAC»։ OneHallyu։ Վերցված է մարտի 12, 2019 
  16. «모모·사나·미나, 트와이스 신곡 ‘샷 스루 더 하트’로 첫 작사 참여»։ Naver։ Վերցված է մարտի 11, 2019