Մկրտիչ Թարաքջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ Թարաքջյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբեր 1952 (71 տարեկան)
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա և  Կանադա
ԿրթությունՄաքԳիլի համալսարան
Մասնագիտությունբժիշկ և քանդակագործ
Կայքtarakdjian.com

Մկրտիչ Թարաքջյան (անգլ.՝ Megerditch Tarakdjian, դեկտեմբեր 1952, Հալեպ, Սիրիա), կանադահայ բժիշկ, քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտիչ Թարաքջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է 1960-1966 թվականներին տեղի հայկազյան Վարժարանում , հետո շարունակել է Քարեն Եփփե Ազգային Ճեմարանում (1966-1972)։ Հաճախել է Հալեպի «Սարյան» արվեստի ակադեմիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Հալեպի բժշկական համալսարանում 1972-1978 թվականներին։ Հետո տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ (1985-1986 թվականներին շարունակել է բժշկական կրթությունը ՄաքԳիլ համալսարանում (անգլ.՝ McGill University Medical School)[1]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ի աշխատանքները կարելի է գտնել Կանադայի, ԱՄՆ-ի և Հայաստանի տարբեր պետական հաստատություններում։ Թարաքջյանի ստեղծած կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը կանգնած է Կանադայի մայրաքաղաքում։ Արմեն Գարոյի հուշարձանը տեղադրվել է Վաշինգտոնում ՀՀ դեսպանության առջև[1][2], իսկ Կոմիտասի հուշարձանը՝ Քվեբեկի Մոնրեալ քաղաքի Հայ Կենտրոնի մուտքի մոտ[3]։ Նկարչի մեկ այլ հանրային աշխատանք՝ «Ընթերցողը» վերնագրով, տեղադրված է Քվեբեկի Մաունթ Ռոյալ քաղաքի հանրային գրադարանի դիմաց[4]։

Մկրտիչ Թարաքջյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին է նվիրել մեծ կոմպոզիտորի բրոնզե կիսանդրին, որի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին[5]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Home». M. Tarakdjian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. ANCA (2018 թ․ հուլիսի 3). «Armen Garo Statue Unveiled at Armenian Embassy in Washington, D.C.». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  3. «Մոնրէալի Մէջ Բացումը Կատարուեցաւ Կոմիտաս Վարդապետի Կիսանդրիին». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  4. «Մոնրէալաբնակ Արուեստագէտ Մկրտիչ Տարագճեանը Կը Հարստացնէ «Մոն Ռուայալ»-ի Հանրային Արուեստի Հաւաքածոն Իր «Ընթերցողը» Քանդակով». Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  5. ««Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է քանդակագործ Մկրտիչ Տարագճեանը». Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 11-ին.