Մկրտիչ Աղաթոն
Արտաքին տեսք
Մկրտիչ Աղաթոն | |
|---|---|
| Ծնվել է | 1820[1][2] |
| Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] |
| Վախճանվել է | 1890[1][2] |
| Մասնագիտություն | թարգմանիչ և խմբագիր |
| Ազգություն | հայ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ներսեսյան վարժարան[1] |
| Ուշագրավ աշխատանքներ | 1860 թվականի ազգային սահմանադրություն[1] |
| Անդամակցություն | Բարեգործական ընկերություն հայոց[1] |
| Աշխատավայր | Մասիս |
| Մկրտիչ Աղաթոն Վիքիդարանում | |
Մկրտիչ Աղաթոն (1820[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1890[1][2]), հայ խմբագիր։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1846 թ.-ին Տերոյենցի հետ խմբագրել է պոլսահայերի առաջին թերթը՝ «Հայաստանը», որը 1852 թ.-ից վերանվանվել է «Մասիս»։ Նկատելի դեր է կատարել «Բարեգործական ընկերության հայոց» հիմնադրման գործում, իսկ 1861 թ.-ին եղել է նրա ընդհանուր ժողովի քարտուղարը։
1860 թ.-ին Միքայել Նալբանդյանը ծանոթացել է նրա հետ և ունեցել նամակագրական կապ։
Կատարել է թարգմանություններ ֆրանսերենից, ինչպես «Քաղաքավարություն համառոտ» (Կ. Պոլիս, 1843, Բ. տպ. 1846)[3]:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տաղավարյան Ն., Հիշատակարան, հ. 1, ԿՊ, 1910
- Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ–տնտեսակսւն և քաղաքական կացությունը 1800–1870 թթ., Ե., 1967
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 65.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկրտիչ Աղաթոն» հոդվածին։ |
| ||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 240)։ |