Մկնականջ դաշտային
Մկնականջ դաշտային | |
![]() Մկնականջ դաշտային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
Ենթաընտանիք | Միրսինայիններ (Myrsinoideae) |
Ցեղ | Lysimachia |
Տեսակ | Մկնականջ դաշտային (L. arvensis) |
Միջազգային անվանում | |
Lysimachia arvensis |
Մկնականջ դաշտային (լատ.՝ Anagallis arvensis), գնարբուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճյուղավոր քառանիստ ցողունով և նստադիր ամբողջաեզր ձվաձև, հակադիր դասավորված տերևներով միամյա խոտաբույս է։ Հնգանդամ, երկար, գեղեցիկ ծաղկակոթերով ծաղիկները մեկական աճում են տերևանութներում։ Ունի կարմիր, նարնջագույն-կարմիր պսակաթերթիկներ, նշտարաձև բաժակաթերթիկներ և կարճ առէջներ։ Բազմաթիվ ձվաձև, գրեթե սև սերմերով պտուղը գնդաձև տուփիկ է։ Տուփիկը բացվում է լայնակի ճեղքով՝ առանձնացող խուփիկով։ Ծաղիկները գիշերը փակվում են իսկ առավոտյան՝ բացվում[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մոլախոտ աճում է ստորին և միջին լեռնային գոտիների մարգագետիններում, խոնավ վայրերում, գետափերին և ցանքսերում։ Հանդիպում է Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մարզերում և Երևանում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են եռտերպենային սապոնիններ (ցիկլամին), ֆլավոնոիդներ (կեմպֆռրոլ, կվերցիտին), ֆենոլկարբոնային թթուներ, պրոտեոլիտիկ ֆերմենտներ, անտոցիաններ, ճարպային և եթերային յուղեր, գլիկոզիդներ, դաբաղանյութեր պարունակող վերգետնյա խոտային մասը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|