Jump to content

Արտաշես Մխիթարյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մխիթարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մխիթարյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1918(1918-11-04)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահացել էօգոստոսի 10, 1986(1986-08-10) (67 տարեկան) կամ 1986[2]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1939)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1970)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԹբիլիսիի մանկավարժական ինստիտուտ[1]
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Արտաշես Գաբրիելի Մխիթարյան (նոյեմբերի 4, 1918(1918-11-04)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - օգոստոսի 10, 1986(1986-08-10) կամ 1986[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1979 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Մխիթարյանը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 4-ին, Թիֆլիսում։ 1939 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը[3]։ 1941 թվականից եղել է Թբիլիսիի Ա. Ս. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1969-1977 թվականներին՝ հայերեն և ադրբեջաներեն լեզուների ու գրականությունների ամբիոնի վարիչ։ Մխիթարյանը ուսումնասիրել է Թբիլիսիի 1920-1930-ական թթ․ հայ գրական կյանքը, ճշտել Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և այլոց ստեղծագործական շատ խնդիրներ ու կենսագրական տվյալներ։ Հրատարակել է «Գրական-տեսական հարցեր» (1972), «Սովետահայ գրականությունը Վրաստանում» (1978) և այլ մենագրություններ։ Մխիթարյանն անդրադարձել է նաև հայ-վրացական և հայ-ռուսական գրական առնչություններին («Սովետահայ գրականությունը Վրաստանում», 1978, «Ժամանակակից հայ արձակը», ռուսերեն, 1982, «Ժամանակակից սովետահայ արձակագիրներ», 1985)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի սովետահայ գրականությունը, Երևան, «Հայաստան», 1966, 272 էջ[4]։
  • Գրական-տեսական հարցեր, Երևան-Թբիլիցի, 1972[5]։
  • Իլիա Ճավճավաձե (հեղինակակցությամբ Բ. Արվելաձեի), Երևան, 1978։
  • Սովետահայ գրականությունը Վրաստանում, Թբիլիսի, «Մերանի», 1978, 168 էջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 634.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. Մխիթարյան, Արտաշես Գաբրիելի (1966). Թամրազյան, Հրանտ Սմբատի (ed.). Վրաստանի սովետահայ գրականությունը։ 1920-1963 թթ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  5. Մխիթարյան, Արտաշես Գաբրիելի (1972). Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի (ed.). Գրական-տեսական հարցեր. Երևան: Հայաստան, Սաբճոթա Սաքարթվելո. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  6. Մխիթարյան, Արտաշես Գաբրիելի (1989). Սովետահայ գրականությունը Վրաստանում. Թբիլիսի: Մերանի.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армянская литература в Грузии, Е․, 1980․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 634
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մխիթարյան (գրականագետ)» հոդվածին։