Արտաշես Մխիթարյան (գրականագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտաշես Մխիթարյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Մխիթարյան
Ծնվել էնոյեմբերի 4, 1918(1918-11-04)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1]
Մահացել էօգոստոսի 10, 1986(1986-08-10) (67 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1939)
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1970)
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԹբիլիսիի մանկավարժական ինստիտուտ[1]
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Արտաշես Գաբրիելի Մխիթարյան (նոյեմբերի 4, 1918(1918-11-04)[1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[1] - օգոստոսի 10, 1986(1986-08-10), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1971)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1979 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշես Մխիթարյանը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 4-ին, Թիֆլիսում։ 1939 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը[2]։ 1941 թվականից եղել է Թբիլիսիի Ա. Ս. Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս, 1969-1977 թվականներին՝ հայերեն և ադրբեջաներեն լեզուների ու գրականությունների ամբիոնի վարիչ։ Մխիթարյանը ուսումնասիրել է Թբիլիսիի 1920-1930-ական թթ․ հայ գրական կյանքը, ճշտել Եղիշե Չարենցի, Դերենիկ Դեմիրճյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի և այլոց ստեղծագործական շատ խնդիրներ ու կենսագրական տվյալներ։ Հրատարակել է «Գրական-տեսական հարցեր» (1972), «Սովետահայ գրականությունը Վրաստանում» (1978) և այլ մենագրություններ։ Մխիթարյանն անդրադարձել է նաև հայ-վրացական և հայ-ռուսական գրական առնչություններին («Սովետահայ գրականությունը Վրաստանում», 1978, «Ժամանակակից հայ արձակը», ռուսերեն, 1982, «Ժամանակակից սովետահայ արձակագիրներ», 1985)։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի սովետահայ գրականությունը, Երևան, «Հայաստան», 1966, 272 էջ[3]։
  • Գրական-տեսական հարցեր, Երևան-Թբիլիցի, 1972[4]։
  • Իլիա Ճավճավաձե (հեղինակակցությամբ Բ. Արվելաձեի), Երևան, 1978։
  • Սովետահայ գրականությունը Վրաստանում, Թբիլիսի, «Մերանի», 1978, 168 էջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 634.
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. Մխիթարյան, Արտաշես Գաբրիելի (1966). Թամրազյան, Հրանտ Սմբատի (ed.). Վրաստանի սովետահայ գրականությունը։ 1920-1963 թթ. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
  4. Մխիթարյան, Արտաշես Գաբրիելի (1972). Ումառյան, Սերգեյ Հովհաննեսի (ed.). Գրական-տեսական հարցեր. Երևան: Հայաստան, Սաբճոթա Սաքարթվելո. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
  5. Մխիթարյան, Արտաշես Գաբրիելի (1989). Սովետահայ գրականությունը Վրաստանում. Թբիլիսի: Մերանի.(չաշխատող հղում)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армянская литература в Грузии, Е․, 1980․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 634
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Մխիթարյան (գրականագետ)» հոդվածին։