Արբակ Մխիթարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արբակ Մխիթարյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 24, 1911[1] |
| Ծննդավայր | Տանտա |
| Մահացել է | ապրիլի 27, 2004 (93 տարեկան) |
| Մահվան վայր | Սխարբեեկ, Բրյուսել-մայրաքաղաք |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Բրյուսելի ազատ համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան |
| Մասնագիտություն | եգիպտագետ, պատմաբան, հնագետ և արվեստագետ |
| Աշխատատու | Արվեստի և պատմության թագավորական թանգարաններ |
Արբակ Տիգրանի Մխիթարյան (հունվարի 24, 1911[1], Տանտա - ապրիլի 27, 2004, Սխարբեեկ, Բրյուսել-մայրաքաղաք), հայ եգիպտաբան, Հին աշխարհի արվեստների և կրոնների տեսաբան, պատմաբան, հնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արբակ Մխիթարյանը ծնվել է Եգիպտոսի Տանտա քաղաքում։ 1925 թվականին տեղափոխվել է Բելգիա։ 1929 թվականից եղել է Բրյուսելի եգիպտաբանական ինստիտուտի աշխատակից, 1947 թվականից՝ ընդհանուր քարտուղարը և վարչության խորհրդի անդամ։ 1942-1945 թվականներին աշխատակցել է Կահիրեի արևելքի հնագիտության ֆրանսիական ինստիտուտին, 1964-1976 թվականներին՝ Բրյուսելի արվեստի և պատմության թագավորական թանգարանի բաժնի վարիչ։ Եգիպտոսում, Սուդանում մասնակցել է պեղումների։ 1968-1969 թվականներին ուսումնասիրել է Երուսաղեմի հայկական գանձերն ու գանձարանները։ Զեկույցներով ու դասախոսություններով հանդես է եկել նաև Հայաստանում (1963, 1985, 1987 թթ.)[2]:
Բազմիցս ղեկավարել է թագավորական թանգարաններում անցկացվող Իսլամական արվեստի օրերը։ Եղել է հայ մանրանկարչության մասնագետ։ 1985 թվականին Բրյուսելում Մխիթարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ ընկերային կենտրոնը», որը 1993 թվականին կոչվել է «Արբակ Մխիթարյան» հայ ընկերային կենտրոն[3], 1986 թվականին՝ «Սևան» երկօրյա հայկական դպրոցը[2]։ Հրատարակվել են նրա «Եգիպտական գեղանկարչություն» (1954 թ.), «Եգիպտոս» (1956 թ.), «Իսլամական արվեստ» (1977 թ.), «Մ. Կուննեն, Ռ. Վուլլեման. Դեպի հավերժություն» (1989 թ.) և այլ գրքեր։ Նրա աշխատությունները լույս են տեսել հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և հոլանդերեն։
Մահացել է Բելգիայի Սխաարբեեկ քաղաքում[4]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրյուսելում գործում է «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը[5]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Introduction a L'Egypte, Bruxelles et Neouchatel, 1956 (վերահրատարակվել է 2004).
- Religions du Monde, L'Egypte, P. 1964.
- Tresos du Patriarcal Armenien de Je'rusalem, Je'rusalem (Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գանձերը), 1969[6].
- Les Arts de L'Islam, Bruxelles, 1976.
- La Peinture egyptienne, Geneve, 1954 (2 me e'd., P., 1979).
- Miniatures armeniennes d'Ispahan (Avec S., Der Nersessian), Bruxelles, 1986.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Համայնքի մասին - Բելգիայում Հայաստանի դեսպանություն». www.belgium.mfa.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Zarkfoundation - Արբակ Մխիթարյան». zarkfoundation.com.
- ↑ «Բելգիայի հայ համայնքը». www.belgium.mfa.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մխիթարեան , Արբակ». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean-Michel Bruffaerts, Arpag Mekhitarian ou la mémoire de l’orientalisme et de l’égyptologie belges, Musées royaux d'Art et d'Histoire, Bruxelles, Académie Orientaliste, 1999.
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արբակ Մխիթարյան» հոդվածին։ |