Արբակ Մխիթարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արբակ Մխիթարյան
Ծնվել էհունվարի 24, 1911(1911-01-24)[1]
ԾննդավայրՏանտա, Եգիպտոս
Մահացել էապրիլի 27, 2004(2004-04-27) (93 տարեկան)
Մահվան վայրՍխարբեեկ, Բրյուսել-մայրաքաղաք, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Ազգությունհայ
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունեգիպտագետ, պատմաբան և հնագետ
ԱշխատավայրԱրվեստի և պատմության թագավորական թանգարաններ

Արբակ Տիգրանի Մխիթարյան (հունվարի 24, 1911(1911-01-24)[1], Տանտա, Եգիպտոս - ապրիլի 27, 2004(2004-04-27), Սխարբեեկ, Բրյուսել-մայրաքաղաք, Բրյուսել, Բելգիա), հայ եգիպտաբան, Հին աշխարհի արվեստների և կրոնների տեսաբան, պատմաբան, հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արբակ Մխիթարյանը ծնվել է Եգիպտոսի Տանտա քաղաքում։ 1925 թվականին տեղափոխվել է Բելգիա։ 1929 թվականից եղել է Բրյուսելի եգիպտաբանական ինստիտուտի աշխատակից, 1947 թվականից՝ ընդհանուր քարտուղարը և վարչության խորհրդի անդամ։ 1942-1945 թվականներին աշխատակցել է Կահիրեի արևելքի հնագիտության ֆրանսիական ինստիտուտին, 1964-1976 թվականներին՝ Բրյուսելի արվեստի և պատմության թագավորական թանգարանի բաժնի վարիչ։ Եգիպտոսում, Սուդանում մասնակցել է պեղումների։ 1968-1969 թվականներին ուսումնասիրել է Երուսաղեմի հայկական գանձերն ու գանձարանները։ Զեկույցներով ու դասախոսություններով հանդես է եկել նաև Հայաստանում (1963, 1985, 1987 թթ.)[2]:

Բազմիցս ղեկավարել է թագավորական թանգարաններում անցկացվող Իսլամական արվեստի օրերը։ Եղել է հայ մանրանկարչության մասնագետ։ 1985 թվականին Բրյուսելում Մխիթարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայ ընկերային կենտրոնը», որը 1993 թվականին կոչվել է «Արբակ Մխիթարյան» հայ ընկերային կենտրոն[3], 1986 թվականին՝ «Սևան» երկօրյա հայկական դպրոցը[2]։ Հրատարակվել են նրա «Եգիպտական գեղանկարչություն» (1954 թ.), «Եգիպտոս» (1956 թ.), «Իսլամական արվեստ» (1977 թ.), «Մ. Կուննեն, Ռ. Վուլլեման. Դեպի հավերժություն» (1989 թ.) և այլ գրքեր։ Նրա աշխատությունները լույս են տեսել հայերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն և հոլանդերեն։

Մահացել է Բելգիայի Սխաարբեեկ քաղաքում[4]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելում գործում է «Արբակ Մխիթարյան» հասարակական կենտրոնը[5]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Introduction a L'Egypte, Bruxelles et Neouchatel, 1956 (վերահրատարակվել է 2004).
  • Religions du Monde, L'Egypte, P. 1964.
  • Tresos du Patriarcal Armenien de Je'rusalem, Je'rusalem (Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի գանձերը), 1969[6].
  • Les Arts de L'Islam, Bruxelles, 1976.
  • La Peinture egyptienne, Geneve, 1954 (2 me e'd., P., 1979).
  • Miniatures armeniennes d'Ispahan (Avec S., Der Nersessian), Bruxelles, 1986.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jean-Michel Bruffaerts, Arpag Mekhitarian ou la mémoire de l’orientalisme et de l’égyptologie belges, Musées royaux d'Art et d'Histoire, Bruxelles, Académie Orientaliste, 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.babelio.com/auteur/-/307911
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
  3. «Համայնքի մասին - Բելգիայում Հայաստանի դեսպանություն»։ www.belgium.mfa.am (անգլերեն)։ Վերցված է 2018-01-24 
  4. Baghdasaryan Aram։ «AV Production - Արբակ Մխիթարյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-01-24 
  5. «Բելգիայի հայ համայնքը»։ www.belgium.mfa.am։ Վերցված է 2019-01-24 
  6. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մխիթարեան , Արբակ»։ www.bibliotheque-eglise-armenienne.fr։ Վերցված է 2019-01-24