Միքել Մորոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միքել Մորոնե
Michele Morrone 2019.jpg
Ծնվել էհոկտեմբերի 3, 1990(1990-10-03) (29 տարեկան)
ԾննդավայրՄելենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունդերասան, երգիչ և մոդել

Միքել Մորոնե (Իտալերեն արտասանություն՝ [miˈkɛːle morˈroːne], հոկտեմբերի 3, 1990(1990-10-03), Մելենյանո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի դերասան, մոդել և երգիչ, նկարահանվում է ինչպես իտալական, այնպես էլ լեհական ֆիլմերում։ Նրա ամենաճանաչելի դերը 2020 թվականի «365 օր» էրոտիկ և ռոմանտիկ դրամայում Մասիմոյի դերն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորոնեն ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 3-ին Իտալիայի Մելենյանո կոմունայում։ Սովորել է Ֆրասկինի Դի Պավիայի թատրոնում[1]։

Դերասանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր գործունեությունն սկսել է թատերական ներկայացումներում փոքր դերերով։ Ունենալով փորձ այս ոլորտում՝ նա թատրոնում սկսել է հիմնական դերեր խաղալ։ Նա խաղացել Է «Il tempo di una sigaretta»-ում և ցուցադրվել «Che Dio ci aiuti» կոչվող դրամատիկ շոուում։ 2012 թվականին դերասանն ընտրվել է «E la vita continua» ֆիլմի գլխավոր դերում։ Իր նախագծերի թվում են՝ «Sirene», «El juicio (The Process)», «Come un Delfino», «Renata Fonts», «Squad 6», «Medici»։ 2016 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» (Ballando con le Stelle) շոուի իտալական տարբերակի տասնմեկերորդ եթերաշրջանին, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը: 2019 թվականին Միքելե Մորոնեն հնարավորություն է ստացել «Bar Joseph» ֆիլմում խաղալ Լուիջիի դերը։

2020 թվականին Միքելե Մորոնեն դարձել է աշխարհահռչակ՝ «365 օր» ֆիլմում կատարելով Դոն Մասիմո Տորիչելիի գլխավոր դերը: Ֆիլմը թատերական կերպով թողարկվել է Լեհաստանում 2020 թվականի փետրվարի 7-ին և հետագայում հասանելի դարձել Նեթֆլիքսում։ Նա արագորեն ձեռք է բերել համաշխարհային ճանաչում, հատկապես՝ էրոտիկ տեսարանների շնորհիվ, որոնք հիշեցնում էին 2015 թվականի «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմաշարի սյուժեները[2]։

Երաժշտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքել Մորոնեն պրոֆեսիոնալ կիթառահար և երգիչ է։ Նա թողարկել է «Dark Room» անվանումով ալբոմ, որն ունի մի քանի երգեր, որոնք ցուցադրվել են «365 օրվա» պաշտոնական սաունդթրեքում, այդ թվում՝ իր ամենահայտնի երգերից մեկը՝ «Feel It»- ը, որը ներառում է դերասանուհի Աննա Մարիա Սիքլյուկայի (Laura Biel) հետ տեսարաններ[3]։ Ալբոմը թողարկվել է 2020 թվականի փետրվարի 14-ին և ներառել «AGORA S.A.» լեյբլի թողարկած հետևյալ 10 երգերը՝ Hard For Me, Watch Me Burn, Do it Like That, Rain in The Heart[4], Feel it, Dark Room, Dad, No one cares, Next և Drink Me[5]։

Միքելն իր ալիքում ունի ավելի քան 550 000 բաժանորդ և 68 միլիոն դիտում (2020 թվականի հուլիսի 5-ի դրությամբ): Նա YouTube-ին է միացել 2020 թվականի հունվարի 16-ին։ Նրա ալիքի ամենադիտված տեսագրությունը «Feel It» երգի տեսահոլովակն է, որը հավաքել է 22 միլիոն դիտում[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքել Մորոնեն ունի 3 ավագ քույր և եղբայր, որը լուսանկարիչ է։ Նրա հայրն աշխատել է որպես շինարար և մահացել է, երբ Միքելն ընդամենը 12 տարեկան էր։

2014 թվականին Մորոնեն ամուսնացել է հայտնի դիզայներ Ռոուբա Շադեի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Մարկուս և Բրանդո Մորոնեները։ Միքելը և Ռոուբան ամուսնալուծվել են 2018 թվականին[1]։

Ամուսնալուծությունից հետո Մորոնեն գրել է․ «1,5 տարի առաջ ես պատրաստվում էի ամեն ինչ թողնել, ես այլևս չէի ուզում ֆիլմերում խաղալ։ Ես նախկին կնոջիցս ամուսնալուծությունից հետո եղել եմ ծանր, դեպրեսիվ վիճակում։ Ես 1000 մարդ բնակչությամբ հեռավոր գյուղում գտա այգեպանի աշխատանքը, քանի որ իմ գրպանում այլևս գումար չեմ ունեցել։ Նա ավելացրել է․ «Բայց կյանքը տարօրինակ է: Երբ դուք ընկնում եք, ճակատագիրը Ձեր առջև դնում է ճիշտ շղթան և եթե դուք ուժեղ եք, դուք կարող եք վերցնել այն։ Միշտ հավատացեք ինքներդ Ձեզ․․․ ՄԻՇՏ[6]»։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2017 «Ո՞վ է հրեշը» Փիթեր Կարճամետրաժ ֆիլմ
2018 L'ultimo giorno del toro N/A
2019 Bar Joseph Լուիջի
2020 «365 օր» Դոն Մասիմո Տորիչելի
2020 Duetto Մարկելո Բիանչինի Հետարտադրության մեջ

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Դեր Նշումներ
2015 Provaci ancora prof! Բրունո Սաքի «Passioni sprecate» սերիա
2017 Sirene Արես ակա Գեգե Մինի սերիալ
2018 Renata Fonte Մարկելո Մայ Հեռուստատեսային ֆիլմ
2019 «Մեդիչի» Նավապետ 2 սերիա
2019 «Փորձարկում» Կլաուդիո Կավալերի 8 սերիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]