Միքայել Հարությունյան (ԽՍՀՄ հերոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հարությունյան (այլ կիրառումներ)
Միքայել Հարությունյան | |
---|---|
հունիսի 15, 1898 - հուլիսի 13, 1944[1] (46 տարեկան) կամ հունիսի 24, 1944[2][3] (46 տարեկան) | |
Ծննդավայր | Գեղանուշ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] |
Մահվան վայր | Arekhawsk, Օրշայի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3] |
Գերեզման | Ամավլոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | Եֆրեյտոր[2][3] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[2][3], Կուրսկի ճակատամարտ և Ստալինգրադի ճակատամարտ |
Պարգևներ |
Միքայել Սաղաթելի Հարությունյան (հունիսի 15, 1898, Գեղանուշ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3] - հուլիսի 13, 1944[1] կամ հունիսի 24, 1944[2][3], Arekhawsk, Օրշայի շրջան, Վիտեբսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][3]), հայ զինվորական գործիչ, գվարդիայի եֆրեյտոր, Խորհրդային Միության հերոս (ետմահու՝ հուլիսի 22, 1944 թվական), ԽՄԿԿ անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1898 թվականի (ըստ այլ աղբյուրների 1905, 1907 թվականներ) հունիսի 15-ին Կապանի շրջանի Գյուտկում (այժմ Գեղանուշ) գյուղում։ 1926 թվականին մեկնել է Միջին Ասիա, Ուզբեկստանի Ուրգենչ քաղաքը, 1928 թվականին տեղափոխվել Սամարղանդ, որտեղ էլ ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն, դարձել առևտրի աշխատող։ Աշխատել է սովխոզում, պետապահովագրության բաժնում, դարձել ԽՄԿԿ անդամ։
1942 թվականի փետրվարի 23-ին Սամարղանդի զինվորական կոմիսարիատից զորակոչվել է Զինված ուժեր, 1942 թվականին մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, դեկտեմբերի 24-ին վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո՝ 1943 թվականին մասնակցել է Կուրսկի ճակատամարտի, Կալինինի և Նովգորոդի մարզերի ազատագրմանը։ Նույն թվականի դեկտեմբերի 2-ին նորից վիրավորվել է։ 1944 թվականին մասնակցել է Բելառուսի ազատագրման և Մերձաբալթիկայի վերագրավման մարտերին։ Եղել է գվարդիայի եֆրեյտոր։ 1944 թվականի հունիսի 24-ին հակառակորդի ուժեղ կրակի տակ Հարությունյանն առաջինն է անցել Արևմտյան Դվինայի ձախ ափը և զինակիցների հետ պաշտպանել գրավված հենակետը։ Այդ մարտում ծանր վիրավորվել է և մահացել։
«Օրեխ բնակավայրի ազատագրման և Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած քաջության և անձնազոհության համար» Միքայել Հարությունյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат,
- Амирханян М. Д. Армяне — Герои Советского Союза. Ер., 2005. — 202 с.: ISBN 99930-4-342-7
- Энциклопедия фонда «ХайАзг»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Арутюнов Мушег (Михаил) Агателович
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 321)։ |
- Հունիսի 15 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Հուլիսի 13 մահեր
- 1944 մահեր
- Հունիսի 24 մահեր
- Գեղանուշ գյուղում ծնվածներ
- Բելառուսում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հայազգի հերոսներ
- ԽՄԿԿ անդամներ