Միքայել Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Դավթյան
Ծնվել է1915
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «Մարտական ծառայությունների» մեդալ

Միքայել Գաբրիելի Դավթյան (1915, Ղուլալի, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Դավթյանը ծնվել է 1915 թվականին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ 1937 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը, 1937-1941 թվականներին աշխատել է Նորաշենի և Այգեձորի դպրոցներում, որպես պատմության ուսուցիչ։ Այդ տարիներին հեռակա կարգով սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում[1]։

1941 թվականի դեկտեմբերից զորակոչվել է կարմիր բանակ։ Առաջին մարտական մկրտությունն ստացել է Ղրիմի ճակատամարտում, 390-րդ հայկական դիվիզիայի կազմում։ Հետագայում Միքայելը կռվել է Հյուսիսային Կովկասի, Կալինինի, 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատներում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ռիգայի, Դաուգավայի և այլ քաղաքների ու բնակավայրերի ազատագրմանը։ Մարտի դաշտում երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել ու վերադարձել է շարք։ 1944 թվականի նոյեմբերի 30-ին Լիպավայի մատույցներում մղված թեժ կռիվներից մեկում Դավթյանը ծանր վիրավորվել է, զրկվել աջ ոտքից։ 29 տարեկան հասակում Միքայելը դարձել է առաջին կարգի հաշմանդամ[1]։

Զորացրվելուց հետո Միքայելը ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որը կիսատ էր թողել պատերազմի պատճառով և անցել է մանկավարժական աշխատանքի։ 1945 թվականից Դավթյանն աշխատել է Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ Ակտիվորեն մասնակցել է գյուղի և դպրոցի հասարակական աշխատանքներին։ Մարտական ծառայությունների համար Դավթյանն արժանացել է հայրենիքի մի շարք պարգևների, այդ թվում՝ «Խիզախության համար» և «Մարտական ծառայությունների համար» մեդալների[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]