Միրոսլավա Դումա
Միրոսլավա Դումա | |
---|---|
Ծնվել է | մարտի 10, 1985 (39 տարեկան) |
Ծննդավայր | Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | լրագրող, մոդել, գործարար և fashion writer |
Miroslava Duma Վիքիպահեստում |
Միրոսլավա Դուման (մարտի 10, 1985, Սուրգուտ, Խանտի-Մանսիական Ինքնավար Շրջան, Տյումենի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հաջողակ ռուս գրող և ձեռնարկատեր է, ով մեծ համբավ ունի միջազգային նորաձևության աշխարհում։ Նա Buro24/7 թվային ընկերության և դրա նորաձևության Buro247.com հարթակի հիմնադիրն է։
Նորաձևության աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուման առաջին անգամ հայտնվեց նորաձևության հարթակներում հետևելով իր տեսքին և հայտնվելով նորաձևությանը վերաբերող հայտնի բլոգերում, ինչպիսին է The Sartorialist-ը։
Buro 24/7
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծումից ի վեր Buro24/7-ը այժմ ունի տեղական հրատարակություններ 10 երկրներում, ներառյալ՝ Ավստրալիա, Ադրբեջան, Կենտրոնական Եվրոպա, Ղազախստան, Մալայզիա, Միջին Ասիա, Մոնղոլիա, Ռուսաստան, Սինգապուր և Ուկրաինա։
Բարեգործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուման նվիրատվություն է կատարել Խաղաղ Մոլորակ բարեգործական ընկերությանը, որը օգնում է կարիքավոր երեխաներին շտապ բժշկական օգնության հարցում[1]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1985 թվականին Սուրգուտում, քաղաքագետ Վասիլիյի ընտանիքում։ Ամուսնացած է Ալեկսեյ Միխեևի՝ Ռուսաստանի առևտրի և արտադրության նախարարությունում աշխատող ձեռնարկատիրոջ հետ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուման ավարտել է Մոսկվայի Միջազգային Հարաբերությունների Պետական Ինստիտուտը 2008 թվականին ստանալով մագիստրոսի կոչում միջազգային բիզնես և բիզնես կառավարում բնագավառում։ [3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Miroslava Duma And Her Son Georgie, 3 Years Old». Romy & the Bunnies. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Miroslava Duma and Her Style». Fashion Inspo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Gray, Nathan. «A working fashionista». The Moscow News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.