Միրիամ Դալլի
Միրիամ Դալլի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա |
Քաղաքացիություն | Մալթա |
Կրթություն | Մալթայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և լրագրող |
Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Էներգետիկայի, ձեռնարկությունների և կայուն զարգացման նախարար և Շրջակա միջավայրի, էներգետիկայի և ձեռնարկությունների նախարար |
Կուսակցություն | Մալթայի աշխատավորների կուսակցություն |
Կայք | miriamdalli.com |
Miriam Dalli Վիքիպահեստում |
Միրիամ Դալլի (մայիսի 19, 1976, Սեյնթ Ջուլիանս, Eastern Region (Lvant), Մալթա), լեյբորիստական կուսակցության մալթացի քաղաքական գործիչ և նախկին լրագրող, որը Մալթայի խորհրդարանի անդամ է 2020 թվականից։ 2014-2020 թվականներին եղել է Եվրախորհրդարանի անդամ (MEP)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալլին Մալթայի համալսարանում ավարտել է իրավագիտության բակալավրի առաջին աստիճանով[փա՞ստ]: Հետագայում ավարտել է հաղորդակցության բակալավրը (1998 թվական)։ Ստացել է մագիստրոսի աստիճան եվրոպական ուսումնասիրություններում (2003 թվական) և բիզնեսի կառավարման ոլորտում (2001 թվական)։
Գործունեություն լրագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալլին լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է ուսման ընթացքում՝ ավելի քան 15 տարի աշխատելով հաղորդակցման ոլորտում։ Նա պատրաստել և ներկայացրել է ընթացիկ ծրագրեր, ինչպիսիք են` TRIP-ը, TEAM-ը[1] և TX-ը։ 2007 թվականին Մալթայի ազգային մրցանակաբաշխության ժամանակ Դալլին ճանաչվել է լուրերի լավագույն հաղորդավար, հաղորդումների լավագույն հաղորդավար և ընթացիկ հաղորդումների լավագույն հաղորդավար[2]։
2005-2009 թվականներին Դալլին աշխատել է որպես ONE TV-ի և ONE Radio-ի նորությունների խմբագիր՝ դառնալով հեռուստատեսության առաջին մալթացի կին խմբագիրը[3]։
Կառավարության խորհրդական[խմբագրել | խմբագրել կոդը]
Դալլին քաղաքականապես նշանակվել է էներգետիկայի և ջրերի պահպանման նախարարության խորհրդական, պատասխանատու է եղել հաղորդակցությունների, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և շահագրգիռ կողմերի կառավարման համար։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրախորհրդարանի պատգամավոր, 2014-2020 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր առաջին քաղաքական գործունեության ընթացքում Դալլին հաջողությամբ մասնակցել է 2014 թվականի Եվրոպական ընտրություններին Մալթայում։
Նա քարոզարշավ է իրականացրել Priorita Malta (Առաջնահերթ Մալթա) մանտրայի հիման վրա՝ ընդգծելով իր հանձնառությունը՝ կենտրոնանալու երկրի համար կարևորագույն հարցերի վրա, ինչպիսիք են` աշխատատեղերի հնարավորությունները, անկանոն ներգաղթը, մատչելի էներգիան, ԵՄ ֆինանսավորումը, երիտասարդությունը և բիզնեսի համար բյուրոկրատիայի կրճատումը[4]։ Նրա թեկնածությունը հավանություն է տվել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, ասելով, որ լեյբորիստական կուսակցությանն անհրաժեշտ են նվիրված եվրախորհրդարանականներ[5]։
ԵՄ ընտրություններում Դալլին հավաքել է մոտ 23,500 առաջին նախապատվության ձայներ, ինչը նրան դարձրել է երրորդ թեկնածուն՝ ամենաշատ ձայներ ստանալով[6]։ Նա դարձել է առաջին լեյբորիստ կին պատգամավորը, որն ընտրվել է Եվրախորհրդարանում, այն բանից հետո, երբ նախորդ տարի երեք կին պատգամավորներ ընտրվել են միայն կրկնակի ընտրությունների միջոցով։ TVM-ին տված իր առաջին մեկնաբանություններում նա շնորհակալություն է հայտնել ընտրողներին՝ տրված պարտականությունների համար և խոստացել քրտնաջան աշխատել մալթացիների կարիքների համար[7]։
Խորհրդարանում Դալլին եղել է Շրջակա միջավայրի, հանրային առողջության և սննդի անվտանգության (ENVI) ու խնդրագրերի հանձնաժողովի (PETI) անդամ։ 2020 թվականին նա միացել է Քաղցկեղի դեմ պայքարի հատուկ կոմիտեին[8]։ Ի հավելումն իր հանձնաժողովային առաջադրանքների, նա եղել է Մաղրիբի երկրների և Արաբական Մաղրիբի միության հետ հարաբերությունների հարցերով խորհրդարանի պատվիրակության կազմում։
Դալլին եղել է նաև Արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեի (ITRE), Քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեի (LIBE), ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան և ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության պատվիրակության փոխարինող անդամ։
2016 թվականի հոկտեմբերին Դալլին ընտրվել է ENVI կոմիտեի համակարգող՝ Եվրախորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների անունից՝ փոխարինելով գերմանացի պատգամավոր Մաթիաս Գրոտին[9]։ Նա վերընտրվել է 2017 թվականի հունվարին[10]։ Դա ստիպել է VoteWatch.eu-ին Դալլիին համարել Եվրախորհրդարանի միջնաժամկետ վերադասավորումների հաղթողներից մեկը՝ հավելելով, որ նա ցույց է տվել Եվրախորհրդարանի երկու խոշոր կուսակցությունների միջև բանակցություններ վարելու ունակություններ[11]։ Նա ներկայացրել է Եվրոպական խորհրդարանը Կլիմայի փոփոխության կոնֆերանսում (COP21), որը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում։
2019 թվականի ընտրություններից հետո Դալլին ընտրվել է S&D Group-ի փոխնախագահ՝ նախագահ Իրատքսե Գարսիայի ղեկավարությամբ[12]։
Մալթայի խորհրդարանի անդամ, 2020 թվականից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հոկտեմբերին Դալլին ընտրվել է Մալթայի խորհրդարանում՝ փոխարինելով Էթյեն Գրեխին[13]։ 2020 թվականի նոյեմբերին Դալլին նշանակվել է էներգետիկայի, ձեռնարկությունների և կայուն զարգացման նախարար[14]։
Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի ընկերներ, հոգաբարձուների խորհրդի անդամ (2020 թվականից)[15]
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Դալլին ճանաչվել է Եվրախորհրդարանի լավագույն հինգ նոր պատգամավորներից մեկը The Parliament Magazine-ի կողմից[16]։ 2016 թվականի մարտին նա ընտրվել է «Տարվա պատգամավոր» էներգետիկայի ոլորտում[17]։
2017 թվականին Դալլին առաջադրվել է MEP մրցանակաբաշխության երկու տարբեր անվանակարգերում՝ հանրային առողջություն և շրջակա միջավայր[18]։ Նա արժանացել է Հանրային առողջության մրցանակին, որը ճանաչել է նրա աշխատանքը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հոգեկան առողջությունը, աուտիզմը և մանկական ուռուցքները[19]։
2017 թվականի մարտին Դալլին VoteWatch Europe-ի կողմից ստացել է երկրորդ ամենաազդեցիկ տեղը Եվրախորհրդարանի պատգամավորների բնապահպանական քաղաքականության առումով[19]։ Եվրախորհրդարանի պատգամավորներ Գերբեն-Յան Գերբրանդիի և Բաս Էյխաուտի հետ Դալլին դիտվել է որպես առաջատար բնապահպանական քաղաքականություն վարող՝ ԵՄ-ում առաջընթացի համար[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Broadcasting Authority programme awards». Times of Malta. 2002 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Times of Malta ‒ Television award winners». Times of Malta. 2007 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Is The glass ceiling in Maltese journalism starting to crack?». Independent.com.mt. 2005 թ․ հուլիսի 31. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Times of Malta ‒ Dalli puts Malta first». Times of Malta. 2013 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Muscat: Labour needs MEPs in the Miriam Dalli mould». MaltaToday.com.mt. 2014 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «European Parliament Elections - 2014 Count 1-10». Gov.mt. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Bil-filmat: Eletta Miriam Dalli». Tvm.com.mt. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Members of the Special Committee on Beating Cancer Արխիվացված 2021-11-12 Wayback Machine European Parliament, press release of July 9, 2020.
- ↑ «Movers and Shakers | 31 October 2016 | The Parliament Magazine». Theparliamentmagazine.eu. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Miriam Dalli confirmed as S&D Coordinator for the Environment and Public Health Committee». Independent.com.mt. 2017 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Who are the winners and losers of the European Parliament's reshuffle?». Votewatch.eu. 2017 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ The S&D Group elects its new Bureau S&D Group, press release of June 19, 2019.
- ↑ Mia Bortolani (October 23, 2020), Movers and Shakers The Parliament Magazine.
- ↑ «Updated (2): PM announces Cabinet reshuffle - 4 new ministers, 3 others have change in portfolio». Malta Independent. 2020 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Friends of Europe appoints 29 new members to its Board of Trustees Friends of Europe, press release of June 25, 2020.
- ↑ «Miriam Dalli named as one of the best new MEPs». Times of Malta. 2015 թ․ փետրվարի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Comodini Cachia, Dalli and Metsola win MEP Awards». Tvm.com.mt. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Shortlist | MEP Awards». Mepawards.eu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 19,0 19,1 «Miriam Dalli chosen as MEP of the Year for Public Health». Independent.com.mt. 2017 թ․ մարտի 23. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Tints of Green: Who Influences Environmental Policy in the European Parliament and How?VoteWatch». Votewatch.eu. 2017 թ․ մարտի 21. Վերցված է 2017 թ․ մայիսի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրիամ Դալլի» հոդվածին։ |
|