Միրան Բուրգիչ
Քաղաքացիությունը | Սլովենիա | |||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 25, 1984[1] (40 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Տրբովլե, Տրբովլե համայնք | |||||||||||||||||||||||
Հասակ | 181 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Միրան Բուրգիչ (սլովեն.՝ Miran Burgič, սեպտեմբերի 25, 1984[1], Տրբովլե, Տրբովլե համայնք), սլովենացի ֆուտբոլիստ, «Գորիցա» ակումբի նախկին հարձակվող։ Հինգ հանդիպում է անցկացրել Սլովենիայի հավաքականում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրան Բուրգիչը ֆուտբոլ սկսել է խաղալ «Զագորիե» ակումբի դպրոցում, խաղացել է նրա տարբեր երիտասարդական թիմերում։ 1999 թվականին Միրանին նկատել են «Գորիցայի» ներկայացուցիչները և հրավիրել իրենց երիտասարդական թիմ։ 2003 թվականին Միրանն ազգային առաջնության խաղում իր նորամուտն է նշել «Գորիցայի» հիմնական կազմում։ Ամեն մրցաշրջանում նա ավելի ու ավելի շատ խաղաժամանակ է ստացել։ 2006 թվականի ձմռանը փորձաշրջան է անցել ռուսական «Տոմում»[2], բայց պայմանագիր չի ստորագրել, և Սլովենիայի առաջնության մեկնարկին վերադարձել է իր ակումբ։ 2005/06 մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության բոլոր հանդիպումներին։ «Գորիցան» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովենիայի չեմպիոն, իսկ Բուրգիչը 24 գոլով դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն։ 2006 թվականի ամռանը նա միացել է շվեդական ֆուտբոլի առաջատարներից մեկի` ԱԻԿ-ի ճամբարին` կնքելով երեք տարվա պայմանագիր[3]։
Բացի այդ, երիտասարդ հարձակվողի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաև անգլիական Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Բոլթոն Ուոնդերերսը»[4]։
Նոր թիմի կազմում Միրանն իր նորամուտը նշել է հուլիսի 31-ին՝ 12-րդ տուրի «Գյոտեբորգի» հետ խաղում, երբ 69-րդ րոպեին փոխարինել է բրազիլացի Վիլտոնին[5]։
Թեև Միրանը միշտ չէ, որ հայտնվում էր հիմնական կազմում, գլխավոր մարզիչ Բրանկո Օբլակը նրան հրավիրել է ազգային հավաքական՝ Լյուքսեմբուրգի և Բելառուսի հավաքականների հետ Եվրոպայի 2008 թվականի առաջնության ընտրական խաղերին։ 2007 թվականի մրցաշրջանն անհաջող էր Բուրգիչի համար։ Մայիսի 5-ին, «Բրոմմապոյկառնայի» հետ 6-րդ տուրի խաղում, 53-րդ րոպեին նա ծնկի լուրջ վնասվածք է ստանում և ստիպված է լինում պատգարակով հեռանալ խաղադաշտից։ Բժշկական փորձաքննությամբ ախտորոշվում է խաչաձև կապանների պատռվածք և հոդային պարկուճի վնասվածք։ Վերականգնումը տևում է տասը ամիս[6]։ Մարզումները վերսկսում է միայն 2008 թվականի մարտին, և վնասվածքից հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս առաջնության առաջին տուրի «Կալմարի» դեմ խաղում՝ 84-րդ րոպեին փոխարինելով Լուկաս Վալդեմարինին[7]։
Միրանի վնասվածքները շարունակվում են նաև հաջորդ տարի։ 2009 թվականի փետրվարին, նոր մրցաշրջանի պատրաստվելիս, «Էրեբրուի» հետ ստուգողական խաղում նա անհաջող վայրէջք է կատարում և կրկին վնասում ծունկը՝ երկար ժամանակով դուրս գալով շարքից[8]։ Հաջորդ հանդիպումը նա կարողանում է անցկացնել միայն մայիսին։ Վերականգնվելով վնասվածքից՝ Բուրգիչը մինչև մրցաշրջանի ավարտը հայնտվում է պահեստայինների նստարանին՝ երբեմն մտնելով խաղադաշտ։ 2010 թվականի մայիսի 17-ին «Օտվիդաբերգի» հետ ԱԻԿ-ի կազմում իր վերջին խաղում նա դառնում է հեթ-տրիկի հեղինակ, ինչի շնորհիվ նրա թիմը հաղթում է 4-1 հաշվով[9]։
2010 թվականի ամռան սկզբին նա երկու տարվա պայմանագիր է կնքում ավստրիական Ինսբրուք քաղաքի «Վակեր» ակումբի հետ[10]։ Ավստրիացիների կազմում առաջին հանդիպումն անցկացնում է հուլիսի 18-ին՝ Վիեննայի «Ռապիդի» դեմ՝ խաղադաշտ դուրս գալով առաջին րոպեներից[11]։
2013/14 մրցաշրջանը Միրանն անցկացրել է իսրայելական «Հապոել Ռամատ Գանում»՝ ակումբի հետ նվաճելով այդ երկրի գավաթը[12][13]։
2014 թվականի հունվարի պայմանագիր է կնքել Կիպրոսի «Էթնիկոս Ախնա» թիմի հետ, որի կազմում մասնակցել է 18 խաղի և խփել 3 գոլ[12][13]։
Նույն թվականի ամռանը վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով Լյուբլյանայի «Օլիմպիայի» հետ[12]։ Այդ թիմում անցկացրել է մեկ մրցաշրջան, մասնակցել 21 խաղի և խփել 1 գոլ[13]։
2015 թվականի հուլիսին Միրանը վերադարձել է իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին՝ «Գորիցա» ակումբը, որտեղ խաղացել է մինչև 2018 թվականի հուլիս և ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[12]։
Ազգային հավաքականներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միրան Բուրգիչը խաղացել է Սլովենիայի երիտասարդական հավաքականում։ 2006 թվականի հոկտեմբերի 7-ին նա իր նորամուտն է նշել Սլովենիայի ազգային հավաքականում՝ Լյուքսեմբուրգի հավաքականի հետ 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղի 85-րդ րոպեին խաղադաշտ մտնելով Կլեմեն Լավրիչի փոխարեն[14]։ Հարավային Աֆրիկայում կայացած Աշխարհի 2010 թվականի առաջնությունից առաջ նա գտնվում էր մարզիչ Մատյաժ Կեկի ընդլայնված ցուցակում[15], սակայն մրցաշարին այդպես էլ չհայտավորվեց[16]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գորիցա»
- Սլովենիայի չեմպիոն՝ 2003/04, 2004/05, 2005/06
- ԱԻԿ
- Շվեդիայի չեմպիոն՝ 2009
- Շվեդիայի գավաթակիր՝ 2009
- Շվեդիայի Սուպերգավաթակիր՝ 2010
Անձնական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սլովենիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2005/06
- ՈՒԵՖԱ-ի գավաթ 2004-2005՝ 2 խաղ
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2005-2006՝ 2 խաղ
- 2006-2007 ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա՝ 2 խաղ, 2 գոլ
Ազգային հավաքականի հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]# | ամսաթիվ | Անցկացման վայր | Մրցակից | Հաշիվ | Մրցաշար |
---|---|---|---|---|---|
1 | 7.10.2006 | «Շպորտնի պարկ», Նովա Գորիցա, Սլովենիա | Լյուքսեմբուրգ | 2-0 | 2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում |
2 | 11.10.2006 | «Դինամո», Մինսկ, Բելառուս | Բելառուս | 2-4 | 2008 թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպում |
3 | 26.05.2008 | «Ուլլևի», Գյոթեբորգ, Շվեդիա | Շվեդիա | 0-1 | Ընկերական հանդիպում |
4 | 20.08.2008 | «Լուդսկի Վրտ», Մարիբոր, Սլովենիա | Խորվաթիա | 2-3 | Ընկերական հանդիպում |
5 | 19.11.2008 | «Լուդսկի Վրտ», Մարիբոր, Սլովենիա | Բոսնիա և Հերցեգովինա | 3-4 | Ընկերական հանդիպում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Томь» (Томск) просмотрит лучшего бомбардира чемпионата Словении ИА REGNUM, 2 февраля 2006
- ↑ Slovenske Miran Burgic till AIK Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Официальный сайт АИК, 24 июля 2006(շվեդ.)
- ↑ Лучший бомбардир «Горицы» может перебраться в АИК или «Болтон» «Спорт-Экспресс», 24 июля 2006
- ↑ Allsvenskan: 12. runde: IFK Göteborg — AIK 1:1 Alt om fotball, 31 июля 2006(նորվ.)
- ↑ Burgic borta resten av säsongen(չաշխատող հղում) Sydsvenskan, 14 мая 2007(շվեդ.)
- ↑ Allsvenskan: 1. runde: AIK — Kalmar 0:0 Alt om fotball, 30 марта 2008(նորվ.)
- ↑ Burgic skadad när AIK imponerande(չաշխատող հղում) Fotbolldirekt.se, Daniel Bogefors, 21 февраля 2009(շվեդ.)
- ↑ Allsvenskan: 14. runde: AIK — Åtvidaberg 4:1 Alt om fotball, 17 мая 2010(նորվ.)
- ↑ Torjäger Burgic zu Wacker derStandart.de, 2 июня 2010(գերմ.)
- ↑ tipp3-Bundesliga: 1. runde: Wacker — Rapid Wien 4:0 Alt om fotball, 18 июля 2010(նորվ.)
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 «Miran Burgic - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 13,0 13,1 13,2 Strack-Zimmermann, Benjamin. «Miran Burgič». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Протокол матча Словения — Люксембург: Чемпионат Европы 2008, Отборочный этап, Группа G, Тур 3 — 2:0(չաշխատող հղում) Чемпионат.ру, 7 октября 2006
- ↑ Бранко Илич - в расширенном списке сборной Словении «Спорт-Экспресс», 11 мая 2010
- ↑ «Из заявки сборной Словении на ЧМ-2010 исключены четыре игрока - Чемпионат.ру». web.archive.org. 2010 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոֆիլը Ինսբրուքի «Վակերի» կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(գերմ.) )
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
- Պրոֆիլը AIK.se կայքում(շվեդ.) )
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրան Բուրգիչ» հոդվածին։ |
|