Միշել Մորգանելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միշել Մորգանելա
Michel Morganella
Maciej Żurawski Celtic.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը շվեյցարացի
Քաղաքացիությունը Շվեյցարիա Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1989(1989-05-17)[2] (30 տարեկան)
Ծննդավայր Սիեր
Հասակ 184[1]սմ
Քաշ 78[1] կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Պալերմո
Համար 17
Պատանեկան կարիերա
1996-1999 Շվեյցարիա «Շիպի»
1999-2004 Շվեյցարիա «Սիոն»
2004-2006 Շվեյցարիա «Բազել»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2009 Շվեյցարիա «Բազել» 6 (0)
2009-այժմ Իտալիա «Պալերմո» 82(0)
2010-2012  Իտալիա «Նովարա» 62 (0)
Ազգային հավաքական
2004-2005 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16) 11 (4)
2005-2006 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 17) 12 (2)
2006-2007 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 18) 5(0)
2007-2008 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 19) 9(0)
2009-2011 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 21) 3(0)
2012-այժմ Շվեյցարիա Շվեյցարիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միշել Մորգանելա (ֆր.՝ Michel Morganella; մայիսի 17, 1989(1989-05-17)[2], Սիեր), շվեյցարացի ֆուտբոլիստ, «Պալերմո» ակումբի և Շվեյցարիայի հավաքականի աջ պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել Մորգանելան իր կարիերան սկսել է «Սիոն» ակումբում, որտեղից տեղափոխվել է «Բազելի» երիտասարդական թիմ: 2007 թվականին նա կատարել է իր դեբյուտը թիմի հիմնական կազմում, որի կազմում անցկացրել է 3 խաղ: 2007/08 մրցաշրջանում Մորգանելան մեկ հանդիպում է անցկացրել առաջնությունում, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին կատարել է իր դեբյուտը ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ մասնակցելով «Համբուրգի» դեմ խաղին, որն ավարտվել է 1:1 հաշվով: 2008/09 մրցաշրջանում Մորգանելան 2 խաղ է անցկացրել Շվեյցարիայի առաջնությունում և 1 խաղ Չեմպիոնների լիգայում՝ մասնակցելով Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ խաղին[3]։

2009 թվականի հունվար 30-ին Մորգանելան տեղափոխվել է իտալական «Պալերմո» ակումբ՝ ստորագրելով պայմանագիր մինչև 2013 թվականը[4] և դառնալով առաջին շվեյցարացի ֆուտբոլիստը ակումբի պատմության մեջ: Ապրիլի 19-ին «Բոլոնիայի» դեմ խաղում Մորգանելան  կատարել է իր դեբյուտը ակումբի կազմում. նա դուրս է եկել խաղադաշտ հանդիպման 73-րդ րոպեին՝ փոխարինելով Մորիս Կառոցերիին: Հաջորդ մրցաշրջանում Մորգանելան  խաղում էր Պրիմավերուի «Պալերմոյի» կազմում՝ հազվադեպ հայտնվելով պահեստայիների նստարանին: 2010 թվականի հունվարին Մորգանելան դիտումների է մասնակցել հունական «Իրաքլիս» ակումբում, բայց չի ընտրվել[5][6]։

2010 թվականի հուլիսին Մորգանելան վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Նովարա» ակումբ, որը հանդես էր գալիս Սերիա В-ում[7]։ Հունվարի 31-ին «Պալերմոն» «Նովարա» ակումբին  վաճառել է ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսը հարձակվող Պաբլո Անդրեաս Գոնսալեսի տեղափոխման փոխարեն[8]։ 2010/11 մրցաշրջանում Մորգանելան 31 խաղ է անցկացրել Սերիա B-ում և 3  խաղ` Իտալաիայի գավաթում: Նա նաև մասնակցել է փլեյ-օֆֆի խաղերին, որոնց արդյունքում «Նովարան» 55 տարում առաջին անգամ անցել է երկրի բարձրագույն դիվիզոն։

2012 թվականի հուլիսի 22-ին «Նովարա» և «Պալերմո» ակումբների ղեկավարները որոշել են, որ 2012/13 մրցաշրջանը շվեյցարացին կանցկացնի վարդագունասևերի կազմում[9]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին Մորգանելան հանդես է եկել Շվեյցարիայի պատանեկան և երիտասարդական տարբեր տարիքային խմբերի հավաքականների կազմերում: 2012 թվականի մայիսի 30-ին նա կատարել է իր նորամուտը երկրի ազգային հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռումինիայի հավաքականի դեմ խաղի երկրորդ կեսում[10]:

2012 թվականի Մորգանելան հրաժարվել է Շվեյցարիայի հավաքականի հետ մեկնել Լոնդոն՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին։ 2012 թվականին հեռացվել է Շվեյցարիայի հավաքականից Twitter-ի իր էջում հարավկորեական թիմի մասին հրապարակած իր ռասիստական ​​արտահայտությունների համար: Շվեյցարիայի օլիմպիական հավաքականի ղեկավար Ժան Ժիլին ասել է. «Նա վիրավորեց, վարկաբեկեց և նվաստացրեց ինչպես Հարավային Կորեայի թիմին, այնպես էլ այդ երկրի ժողովրդին»[11]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շվեյցարիայի չեմպիոն (1): 2007/08
  • Շվեյցարիանի գավթի թափնեկիր(2): 2006/07, 2007/08

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]