Միշա Սարգսյան
Միշա Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | 1923 |
Ծննդավայր | Ճարտար, Ադրբեջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Միշա Հովհաննեսի Սարգսյան (1923, Ճարտար, Ադրբեջան), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշա Սարգսյանը ծնվել է 1923 թվականին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Շուշիի ուսուցչական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1941 թվականին Սարգսյանը նշանակվել է Ճարտարի յոթնամյա դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ[1]։
1942 թվականին Սարգսյանը զորակոչվել է կարմիր բանակ և գործուղվել Բաքվի զինվորական ուսումնարանը, որտեղից էլ, 1942 թվականի հոկտեմբերին, մեկնել է ռազմաճակատ։ Մինչև 1942 թվականի դեկտեմբեր ամիսը Սարգսյանը հատուկ հրաձգային 34-րդ բրիգադի մարտիկների շարքում մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը։ Ալագիր քաղաքի հերոսական պաշտպանության մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով։ Մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո, որպես բանակի համար ոչ պիտանի, զորացրվել է[1]։
Սարգսյանը զորացրվելուց հետո աշխատել է Շուշի քաղաքի Ստեփան Շահումյանի անվան տեխնիկումում։ Ավարտել է Բաքվի Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1962 թվականին Սարգսյանը տեղափոխվել է Երևան և աշխատել մայրաքաղաքի № 108 միջնակարգ դպրոցում, այնուհետև աշխատել է № 100 դպրոցի հայեց լեզվի և գրականության ուսուցիչ, ուսմասվար։
Մանկավարժական անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով, «Սոցիալիստական մրցության հաղթող» կրծքանշանով[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Աշխատանքային արիության համար» մեդալ
- «Սոցիալիստական մրցության հաղթող» կրծքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1923 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքային արիության համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- «Աշխատանքային արիության համար» մեդալով պարգևատրվածներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ