Մինաս Լազարյան
Jump to navigation
Jump to search
Մինաս Աղազարի Լազարյան | |
---|---|
![]() հասարակական գործիչ | |
Ծնվել է | 1737 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, (Սպահան) |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1809 |
Մահվան վայր | Մոսկվա (Ռուսաստան) ![]() |
Ծնողներ | հայր՝ Աղազար Լազարյան, մայր՝ Աննա Լազարյան |
Մինաս Աղազարի Լազարյան (1737, Նոր Ջուղա, Սպահան, Իրան - հոկտեմբերի 18, 1809, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայ հասարակական գործիչ է, ռուսական արքունիքի խորհրդական, հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցու հավատարմատարը ռուսական արքունիքում։ Հայ ազնվական Լազարյանների տոհմից է՝ Աղազար Նազարեթի Լազարյանի որդին։ Եռանդուն զբաղվել է Հայաստանի ազատագրման հարցերով։ Հայ եկեղեցու կառավարման բարեփոխման նպատակով մշակել է սյունհոդոսի կանոնադրությունը, որը 1808 թվականին վավերացվել է կաթողիկոսը։ Դրա հիման վրա հետագայում ստեղծվել է Սյունհոդոս կամ Բարձրագույն խորհուրդը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |