Միխայիլ Նագլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Նագլի
Ծնվել էսեպտեմբերի 29, 1926(1926-09-29)
ԾննդավայրԽՍՀՄ
Մահացել էապրիլի 25, 2012(2012-04-25) (85 տարեկան)
Մահվան վայրԿրասնոդար, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա
Մասնագիտությունուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Միխայիլ Նագլի (ռուս.՝ Нагли, Михаил Владимирович, սեպտեմբերի 29, 1926(1926-09-29), ԽՍՀՄ - ապրիլի 25, 2012(2012-04-25), Կրասնոդար, Ռուսաստան), ռուս և խորհրդային ռեժիսոր, թատերական մանկավարժ, ՌԽՖՍՀ արվեստի վասատակավոր արտիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Նագլին ծնվել է 1926 թվականի սեպտեմբերի 29-ին։ Նրա հայրը` Վլադիմիր Նագլին, աշխատել է Լենինգրադի թատրոններում, 1932-1936 թվականններին եղել է Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, 1938 թվականին բռնաճնշման է ենթարկվել և անհետ կորել[1]։

1949 թվականին Միխայիլ Նագլին ավարտել է Լենինգրադի Ա. Օստրովսկու անվան պետական թատերական ինստիտուտը։ Տամբովի (1950-1952), Օրենբուրգի (1953-1968) և Կրասնոդարի (1968-1990) դրամատիկական թատրոններում աշխատել է որպես ռեժիսոր։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է Կրասնոդարի մշակույթի և արվեստի պետական համալսարանի պրոֆեսոր, ֆակուլտետի դեկան։ 1993 թվականից եղել է «Պրեմիերա» ստեղծագործական միավորման թատրոնի վետերանների բեմի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր։

Մահացել է Կրասնոդարում, 2012 թվականի ապրիլի 25-ին[2][3]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր արտիստ (1977)։

Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]