Ելեն Քյուսաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելեն Քյուսաք
Dymphna Cusack, 1947.jpg
Ծնվել էսեպտեմբերի 22, 1902(1902-09-22)
ԾննդավայրԱրևմտյան Վիալոնգ
Վախճանվել էհոկտեմբերի 19, 1981(1981-10-19)[1][2][3][4] (79 տարեկանում)
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ և կենսագիր
Լեզուանգլերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Australia.svg Ավստրալիա
ԿրթությունՍիդնեյի համալսարան
Ուշագրավ աշխատանքներCome In Spinner?

Ելեն Դիմֆնա Քյուսաք (Cusack) (22 սեպտեմբերի 1902, Ուալոնգ– 19 հոկտեմբերի 1981), ավստրալացի գրող։ Ավարտել է Սիդնեյի համալսարանը 1924 թվականին։ Նրա առաջին խոշոր ստեղծագործություններն են «Երկինքը կարմիր է առավոտյան» (բեմադրություն 1935 թվական) ռոմանտիկական դրաման և «Յունգֆրաու» (1936 թվական) հակաբուրժուական վեպը։ Գրել է նաև ռեալիստական սոցիալ-հոգեբանական դրամաներ («Գիսաստղերն արագ են անցնում», բեմադրություն 1943 թվական), հակապատերազմական պիեսներ («Խաղաղօվկիանոսյան դրախտ», 1956 թվական), ռասայական խտրականությունը դատապարտող վեպեր («Արևն աքսորական», 1955 թվական, «Սև կայծակ», 1964 թվական, «Խանձված ծառը», 1969 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 491 CC-BY-SA-icon-80x15.png