Միխայիլ Կալիկ
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1927[1] |
Ծննդավայր | Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 31, 2017 (90 տարեկան) |
Մահվան վայր | Երուսաղեմ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0435768 |
Միխայիլ Նաումովիչ Կալիկ (ռուս.՝ Михаил Наумович Калик, հունվարի 29, 1927[1], Արխանգելսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 31, 2017, Երուսաղեմ), խորհրդային և իսրայելցի կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է դերասան Նաում Մոիսեևիչ Կալիկի ընտանիքում, որն սկզբում աշխատել է հրեական, ապա տիկնիկային թատրոնում, եղել է Աշխատավոր երիտասարդության թատրոնի հիմնադիրներից մեկը[2]։ Մայրը՝ Լեա Լիբան, սերել է կիևյան հայտնի ընտանիքից[3]։
Սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի թատերագիտության ֆակուլտետում, սակայն կիսատ է թողել ուսումը 1949 թվականին՝ ընդունվելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ (Գրիգորի Ալեքսանդրովի արվեստանոց)[4]։
1951 թվականին մի քանի այլ ուսանողների հետ միասին ձերբակալվել է «հրեական բուրժուական նացիանալիզմի» և «ահաբեկչական մտադրություններ» ունենալու մեղադրանքով և դատապարտվել տասը տարի անցկացնելու ուղղիչ-աշխատանքային ճամբարում 58—17 հոդվածով[5]։ Եղել է մի քանի բանտերում, այդ թվում նաև Լեֆորտովոյում և Օզերլագում։ Ճամբարում ծանոթացել է Լեյբու Լևինի հետ։ Միխայիլ Կալիկին ազատություն էշնորհվել և նրա իրավունքները վեականգնվել են 1954 թվականին, ինչից հետո վերականգնվել է ինստիտուտի երրորդ կուրսում։
Շարունակելով կրթությունը՝ 1958 թվականին ավարտել է ռեժիսորական ֆակուլտետը արդեն որպես Սերգեյ Յուտկևիչի արվեստանոցի շրջանավարտ։
Միխայիլ Կալիկը հանդես է եկել որպես մի շարք ֆիլմերի բեմադրող ռեժիսոր, ինչպիսիք են՝ «Օրորոցային» (ռուս.՝ Колыбельная), 1959), «Մարդը գնում է արևի հետևից» (ռուս.՝ «Человек идёт за солнцем», 1961), «Ցտեսություն, տղաներ» (ռուս.՝ «До свидания, мальчики», 1964)[6] և այլն։
«Սիրել․․․» ֆիլմը նկարահանվել է 1968 թվականին և էկրան բարձրացել առանց հեղինակի իմացության ու համաձայնության վերամոնտաժվելուց հետո։ Ռեժիսոր և սցենարի հեղինակ Միխայիլ Կալիկը դիմել է դատարան, սակայն դատավարություն տեղի չի ունեցել, իսկ նրա դեմ հարուցվել է քրեական գործ, և խուզարկության ընթացքում առգրավվել է ֆիլմի հեղինակային օրինակը։ 1990 թվականին Միխայիլ Կալիկը մասամբ վերականգնել և մշակել է ֆիլմը, քանի որ հեղինակային օրինակն այդպես էլ չի գտնվել։
1971 թվականին տեղափոխվել է Իսրայել։
Միխայիլ Կալիկը մահացել է 2017 թվականի մարտի 31-ին՝ ծանր հիվանդությունից հետո։ Թաղվել է Երուսաղեմում[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 – Ատաման Կոդր (Բորիս Ռիցարևի և Օլգա Ուլիցկայայի հետ համահեղինակությամբ)
- 1958 – Մեր հայրերի պատանությունը
- 1959 – Օրորոցային
- 1961 – Մարդը գնում է արևի հետևից
- 1964 – Ցտեսություն, տղաներ
- 1968 – Սիրել․․․
- 1969 – Արժեք
- 1974 – Երեքը և մեկը (Իսրայել)
- 1991 – Եվ վերադառնում է քամին․․․
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1958 – Մեր հայրերի պատանությունը
- 1959 – Օրորոցային
- 1961 – Մարդը գնում է արևի հետևից
- 1964 – Ցտեսություն, տղաներ
- 1968 – Սիրել․․․
- 1991 – Եվ վերադառնում է քամին․․․
Գեղարվեստական ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1966 – Վերջին խաբեբան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Контрапункт Калика
- ↑ ««Миша, тебя арестуют»». Jewish.Ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Неоправданно забыт…
- ↑ Ирина Мак. Интервью с Михаилом Каликом для журнала «Лехаим», 2014
- ↑ «Михаил Калик: До свидания, мальчики! / 1964 — Jewniverse Forum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Умер режиссер Михаил Калик». Газета.ru. 2 апреля 2017. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мария Ольшанская. О фильме Михаила Калика «Любить...»
- http://www.ruthenia.ru/moskva/encycl/k/kalik.htm
|