Միլան Ալեքսիչ
Միլան Ալեքսիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ջրագնդորդ և լողորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 13, 1986 (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բելգրադ, ՀՍՖՀ |
Միլան Ալեքսիչ (կյուրեղագիր սերբերեն՝ Милан Алексић, մայիսի 13, 1986, Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ անվանի ջրագնդորդ, որն իր հայրենի երկրի հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականին Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերին։
Լոնդոնյան օլիմպիադայում Ալեքսիչը մասնակցել է ջրագնդակի մրցաշարի ութ խաղի և խփել հինգ գոլ՝ նպաստելով, որ Սերբիայի հավաքականն արժանանա բրնզե մեդալների[1]։ Հաջորդ օլիմպիական խաղերում, որոնք տեղի են ունեցել 2016 թվականին Բրազիլիայի խոշորագույն քաղաք Ռիո դե Ժանեյրոյում, Ալեքսիչն ու իր թիմակիցները զարգացրել են հաջողությունը և նվաճել օլիմպիադայի հաղթողի կոչումն ու ոսկե մեդալներ[2]։
Ջրագնդակի Սերբիայի հավաքական թիմի կազմում Միլան Ալեքսիչը նվաճել է նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երկու անգամ հաղթող ճանաչվել աշխարհի գավաթի խաղարկություններում (2009 և 2015 թվականներին)[3][4], 2011 թվականին էլ այդ գավաթի խաղարկության հեղինակավոր ու դժվարին մրցաշարում գրավել է երկրորդ տեղը[5]։ Բացի այդ, 2017 թ. աշխարհի առաջնությունում արժանացել է բրոնզե մեդալի[6], երեք անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի ու գավաթակրի տիտղոսները (2012, 2014 և 2016 թվականներին)։ Ակումբային մրցաշարերում ամենամեծ հաջողությանը նա հասել է 2011 թվականին, երբ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Պարտիզան» թիմի կազմում նվաճել է Եվրոլիգայի գավաթն ու սուպերգավաթը[7][8](այդ թիմի կազմում բազմիցս դարձել է նաև Սերբիայի չեմպիոն ու գավաթակիր)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Milan Aleksić Archived 2012-12-17 at the Wayback Machine.. Sports Reference. Läst 17 augusti 2015.
- ↑ Schneyer, Joshua. (21 augusti 2016). Serbia on a roll with gold medal in water polo. Reuters. Läst 11 maj 2018.
- ↑ 2009 - SRB Archived 2012-02-05 at the Wayback Machine.. World Champions. FINA. Läst 17 augusti 2015.
- ↑ SRB - Serbia. Men's Water Polo. 16th FINA World Championships. Läst 17 augusti 2015.
- ↑ SRB - Serbia. Men's Water Polo. 14th FINA World Championships. Läst 17 augusti 2015.
- ↑ (29 juli 2017). Men’s water polo: Serbia is the bronze medallist. Archived 2018-05-11 at the Wayback Machine. fina-budapest2017.com. Läst 11 maj 2018.
- ↑ Milan Aleksić Archived 2016-10-19 at the Wayback Machine.. nbcolympics.com
- ↑ «Milan Aleksic signs with Szolnok»։ Waterpoloworld International։ Արխիվացված է օրիգինալից 2016-09-16-ին։ Վերցված է 2016-02-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Միլան Ալեքսիչ Վիքիպահեստում |
---|
- Milan Aleksić at Water Polo Association of Serbia (archived)
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Օլիմպիական չեմպիոններ
- Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ
- Աշխարհի չեմպիոններ
- Աշխարհի գավաթակիրներ
- Ջրագնդակի Եվրոպայի չեմպիոններ
- Եվրոպայի գավաթակիրներ
- Սերբ մարզիկներ
- Ջրագնդորդներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ