Միդհաթ փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միդհաթ փաշա
Midhat pasha.jpg
Ծնվել է հոկտեմբեր 1822
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է ապրիլի 26, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}}) (60 տարեկանում)
Մահվան վայր Էթ Թաիֆ, Makkah Region, Kingdom of Nejd and Hejaz
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրոն հրեա
Մասնագիտություն պետական գործիչ
Զբաղեցրած պաշտոններ Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Օսմանյան կայսրության մեծ վեզիր, Beylerbey of Damascus, Governor of the Danube Vilayet և Governor of the Salonica Vilayet
Midhat Pasha Վիքիպահեստում

Միդհաթ Փաշա Ահմեդ (հոկտեմբեր 1822, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 26, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:26|2|0}}), Էթ Թաիֆ, Makkah Region, Kingdom of Nejd and Hejaz), թուրք քաղաքական և պետական գործիչ։ Թուրքական նորաստեղծ բուրժուազիայի շահերի արտահայտիչ, հարել է Նոր օսմաններ գաղտնի քաղաքական կազմակերպությանը։ 1864-1868 թվականներին եղել է Դանուբի վիլայեթի նահանգապետը, որտեղ անցկացրել է սուլթանի իշխանությունն ամրապնդող ռեֆորմներ, դաժանորեն ճնշել բուլղարների ազգային-ազատագրական պայքարը։ 1869-1872 թվականներին Բաղդադի վիլայեթի նահանգապետ և պետական խորհրդի նախագահ, 1873-1874 թվականներին և 1876-1877 թվականներին՝ մեծ վեզիր։ Միդհաթ Փաշան գլխավորել է թուրքական սահմանադրական շարժումը, հեղինակն է 1876 թվականին ընդունված թուրքական առաջին սահմանադրության (որի ստեղծմանը գործուն մասնակցություն է ունեցել հայ գործիչ Գրիգոր Օտյանը)։ Ձգտելով թուրքական ազգային բուրժուազիային մասնակից դարձնել կայսրության կառավարմանը և ստեղծել սահմանադրական միապետություն՝ իրականացրել է կիսառեֆորմներ։ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը, Միդհաթ Փաշայի գործունեությունը դիտելով իբրև իր իրավունքների սահմանափակում, նրան աքսորել է Եվրոպա։ 1878 թվականին սուլթանի հրամանով վերադարձել է և նշանակվել սկզբում Սիրիայի, ապա Զմյուռնիայի նահանգապետ։ Սուլթան Աբդուլ Ազիզի սպանությանը (1876) մասնակցելու կեղծ մեղադրանքով 1881 թվականին աքսորվել է Արաբիա, ուր նրան խեղդամահ են արել Աբդուլ Համիդի գործակալները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 531 CC-BY-SA-icon-80x15.png