Jump to content

Միասնական պետական քննություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միասնական պետական քննություն (ЕГЭ - Единый Государственный Экзамен), կենտրոնացված քննություն Ռուսաստանի Դաշնության միջնակարգ ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, լիցեյներում և գիմնազիաներում, միջնակարգ հանրակրթական ծրագրերի հիման վրա ՊԵԱ֊ի (Պետական եզրափակիչ ատեստավորման) անցկացման ձև[1] : Այն ծառայում է և որպես դպրոցական ավարտական քննություն և որպես ընդունելության քննություն բուհերում։ Մինչև 2013 թվականը այն նաև ծառայում էր որպես քոլեջների ընդունելության քննություն, սակայն դրանք չեղարկվեցին կրթության մասին նոր օրենք ընդունելուց հետո։ Ամբողջ Ռուսաստանում քննություն անցկացնելիս օգտագործվում են նույն տեսակի առաջադրանքներ և աշխատանքի կատարման որակը գնահատելու միասնական մեթոդներ։ 2009 թվականից ՄՊՔ-ն դպրոցում ավարտական քննությունների միակ ձևն է և բուհերի ընդունելության քննությունների հիմնական ձևը, հետագա տարիներին ՄՊՔ-ը վերահանձնելու հնարավորությունով։ ՄՊՔ-ն անցկացվում հետեևյալ առարկաներով. ռուսաց լեզու, մաթեմատիկա, օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն), ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, գրականություն, պատմություն, հասարակագիտություն, ինֆորմատիկա (համակարգչային գիտություն[2][3][4]

2015 թվականին մաթեմատիկայի քննությունը բաժանվել է հիմնական և պրոֆիլային (մասնագիտական) մակարդակների։ Մաթեմատիկայի հիմնական մակարդակն հանձնելը անհրաժեշտ է ատեստատ ստանալու կամ ընդունվելու բուհեր, որոնց ընդունելության քննություններում չկա «Մաթեմատիկա» առարկան (հաճախ ոչ տեխնիկական ԲՈՒՀեր ընդունվելու կամ հումանիտար ուղղություններում սովորելու համար)։ Պրոֆիլային (մասնագիտական) մակարդակի քննություն հանձնելը անհրաժեշտ է շրջանավարտներին, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել բուհերում, որոնց ընդունելության քննություններում առկա է «Մաթեմատիկա» առարկան (հաճախ տեխնիկական ԲՈՒՀեր ընդունվելու համար)։

2016 թվականի աշնանը Ամուրի դպրոցականները համառուսաստանյան մասշտաբով չինարենի փորձնական քննություն են հանձնել։ 2019 թվականից Ռուսաստանի Դաշնությունում ներդրվել է չինարենը միասնական պետական քննությունը (ՄՊՔ)։

Քննության ներմուծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ միասնական պետական քննության ներդրման վերաբերյալ փորձ է իրականացվել 2001 թվականին Չուվաշիայի, Մարի Էլի, Յակուտիայի հանրապետություններում, ինչպես նաև Սամարայի և Ռոստովի մարզերում ութ ակադեմիական առարկաներով[5] : 2002 թվականին երկրի 16 մարզերում անցկացվել է միասնական պետական քննություն ներդնելու փորձ։ 2003 թվականին փորձը ներառել է Ռուսաստանի Դաշնության 47 սուբյեկտ, իսկ 2004 թվականին ՝ երկրի 65 շրջաններ։ 2006 թվականին Ռուսաստանի 79 շրջանների մոտ 950 հազար դպրոցականներ արդեն անցել են ՄՊՔ֊ն։ 2008 թվականին ՄՊՔ֊ն հանձնել են ավելի քան մեկ միլիոն ուսանող բոլոր մարզերում։ Առարկաների կոնկրետ ցանկը, որոնց համար ՄՊՔ֊ն անցկացվել է 2001-2008 թվականներին, սահմանվել է յուրաքանչյուր տարածաշրջանի կողմից ինքնուրույն։

Քննության գաղափարի հեղինակը նախարար Վլադիմիր Ֆիլիպովն է, իսկ իրականացնողը՝ Վլադիմիր Խլեբնիկովը[6]։

ՄՊՔ֊ի կազմակերպումն իրականացնում է Կրթության և գիտության վերահսկման դաշնային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սուբյեկտների գործադիր իշխանությունների հետ միասին, որոնք ղեկավարում են կրթությունը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Приказ Минобрнауки России от 26.12.2013 N 1400». legalacts.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Федеральный закон от 09.02.2007 N 17-ФЗ "О внесении изменений в Закон Российской Федерации "Об образовании" и Федеральный закон "О высшем и послевузовском профессиональном образовании" в части проведения единого государственного экзамена" (с изменениями и дополнениями) (утратил силу) | ГАРАНТ». base.garant.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Об утверждении сроков и единого расписания проведения ЕГЭ в 2009 году | Педагогическая периодика. Каталог публикаций». periodika.websib.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 5-ին.
  4. Порядок проведения ЕГЭ в 2009 году(չաշխատող հղում)
  5. Е.В.Мишукова (декабрь 2001). «Единый государственный экзамен. Идея, сущность, принципы» (ռուսերեն). bank.orenipk.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  6. «История Единого государственного экзамена в России». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Положение о Федеральной службе по надзору в сфере образования и науки — Постановление Правительства РФ от 17.06.2004 № 300». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 18-ին.