Մերսեդես Ելլինեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերսեդես Ելլինեկ
Wimbit-MercedesJellinek.jpg
Ծնվել էսեպտեմբերի 16, 1889(1889-09-16)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[1]
Մահացել էփետրվարի 23, 1929(1929-02-23)[1] (39 տարեկանում)
Մահվան վայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություներգչուհի
Ծնողներհայր՝ Էմիլ Ելինեկ

Ադրիանա Մանուելա Ռամոնա Ելլինեկ (գերմ.՝ Adriana Manuela Ramona Jellinek), մականունը՝ Մերսեդես (իսպ.՝ Mercédes; սեպտեմբերի 16, 1889(1889-09-16)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[1] - փետրվարի 23, 1929(1929-02-23)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), ավստրիացի ձեռնարկատեր Էմիլ Ելլինեկի դուստրը, ում անունով էլ կոչվել է «Mercedes-Benz» ավտոմոբիլային ապրանքանիշը[2]:

Մերսեդեսը եղել է Էմիլ Ելլինեկի և Ռախել Գոգման Ցենտրոբերտի (գերմ.՝ Rachel Goggmann Cenrobert, 1854—1893): Եղել է Վիեննայի գլխավոր ռաբբի Ադոլֆ Ելլինեկի թոռնուհին: Մայրը եղել է սեֆարդական ծագմամբ հրեա, ով ծնունդով Ալժիրից էր: Տանը նրան կոչել են «Մերսեդես» (սեֆարդերեն՝ «փափկասրտություն» բառից: Նրա հայրը և ավստրիացի բանկիր և ավտոապրանքանիշի համասեփականատեր Գոթլիբ Դայմլերը, աղջկա անունով են անվանել թողարկվելիք ապրանքանիշը: «Մերսեդեսը» հանդիսանում էր «Դայմլերի» նախկին մոդելների և այնպիսի տեխնիկական նորարարությունների համադրություն, ինչպիսիք են կնիքված շրջանակը և ներթող կափարիչների մեխանիկական շարժակը, որից հետագայում ստիպված են եղեկ հրաժարվել: Պարզվել է, որ մեքենան բավականին կառավարելի է և, գլխավորը, հուսալի շահագործման մեջ: Այդ օրվանից, «Մերսեդես» անվանումը դարձել է «Դայմլերի» ֆիրմայի այցեքարտը: Ֆիրմայի մնացած բոլոր մոդելները թողարկվել են այս ապրանքանիշի ներքո: Սերիայի առաջին ավտոմեքենան եղել «Mercedes 35 PS» մոդելի մեքենան, որը թողարկվել է 1901 թվականին: 1902 թվականի փետրվարի 23-ին «Mercedes» անվանումը գրանցվել է որպես ապրանքանիշի պաշտոնական անվանում: Նույն տարում, Փարիզի ավտոմոբիլային ցուցադրության ժամանակ ապրանքանիշի տաղավարի մոտ փակցվել է աղջկա լուսանկարը: 1903 թվականի հունիսի Էմիլ Ելլինեկին թույլատրել են պաշտոնապես փոխել իր ազգանունը «Ելլինեկից» «Ելլինեկ- Մերսեդեսի»:

Մերսեդեսը ապրել է Վիեննայում և հայտնի է եղել սկանդալային երկու բաժանումներով: Ունենալով լավ ձայն՝ զբաղվել է երգեցողությամբ, սակայն չի կիսել ավտոմեքենաների նկատմամբ հոր սերը: Մահացել է 1929 թվականին՝ քաղցկեղից:

Նրա եղբայրը եղել է ավստրիացի գրականագետ Ռաուլ Ֆերդինանդ Ելլինեկը (1888—1939):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]