Գոթլիբ Դայմլեր
| Գոթլիբ Դայմլեր գերմ.՝ Gottlieb Daimler[1][2] | |
|---|---|
| Ի ծնե | Գոթլիբ Վիլհելմ Դայմլեր |
| Ծնվել է | 1834 թ-ի մարտի 17 |
| Ծննդավայր | Շորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[1][2] |
| Մահացել է | 1900 թ-ի մարտի 6 |
| Վախճանի վայր | Bad Cannstatt, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2] |
| Ազգություն | գերմանացի |
| Գործունեություն | ճարտարագետ, ինժեներ |
| Կրթություն | Շտուտգարտի համալսարան |
| Աշխատավայր | Deutz AG?[2] և Maschinenbau-Gesellschaft Karlsruhe?[2] |
| Պարգևներ | |
Գոթլիբ Դայմլեր (գերմ. Gottlieb Wilhelm Daimler, մարտի 17, 1834[4][5][6][…], Շորնդորֆ, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական միություն[1][2] - մարտի 6, 1900[4][5][6][…], Bad Cannstatt, Վյուրտեմբերգի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][2]), գերմանացի ինժեներ, նախագծող և արդյունաբերող։ Ինժեներ Վիլհելմ Մայբախի հետ միասին՝ ստեղծել է առաջին մեքենաներից մեկը և մի քանի տեսակի ներքին այրման շարժիչներ։
1857 թվականին Շտուտգարտի պոլիտեխնիկ ինստիտուտն ավարտելուց հետո Գ. Դայմլերն աշխատել է Բելգիայում, Ֆրանսիայում և Անգլիայում, այնուհետև վերադառնում է Գերմանիա և աշխատում մի շարք ընկերություններում, որոնցից մեկում («Deutz-AG») ծանոթանում է Վիլհելմ Մայբախի հետ։
1880 թվականին՝ տարաձայնությունների պատճառով Դայմլերը հեռանում է Deutz-AG-ից և սկսում է համագործակցել Մայբախի հետ։
1885 թվականին Դայմլերը ստեղծում է իր առաջին ներքին այրման շարժիչը։ 1890 թվականին հիմնադրում է «Daimler Motoren Gesellschaft (DMG)» ընկերությունը, որը զբաղվում է փոքր և հզոր շարժիչների արտադրությամբ «ցամաքում, երկնքում և ծովում» օգտագործելու համար։ Այս լոզունգը հիմք է դառնում հայտնի եռաթև աստղի (Մերսեդեսի պատկերանիշի) ստեղծման համար։
1892 թվականին վաճառվում է առաջին ավտոմեքենան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 Geni(բազմ․) — 2006.
- 1 2 3 4 5 6 7 Krauss R. Biographisches Jahrbuch und Deutscher Nekrolog (գերմ.) / Hrsg.: A. Bettelheim — B. — Vol. 5. — S. 36—37.
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- 1 2 Merkelstiftung geneological database — ed. size: 30000
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դայմլերի կենսագրությունը (գերմ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոթլիբ Դայմլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||