Վիլհելմ Մայբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլհելմ Մայբախ
Wilhelm-maybach-1900.jpg
Ծնվել է փետրվարի 9, 1846(1846-02-09)[1][2]
Ծննդավայր Հայլբրոն, Stuttgart Government Region, Բադեն-Վյուրթեմբերգ[1]
Մահացել է դեկտեմբերի 29, 1929(1929-12-29)[1][2] (83 տարեկանում)
Մահվան վայր Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն ճարտարագետ, ձեռնարկատեր և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գյուտարարների փառքի սրահ
Երեխաներ Կարլ Մայբախ
Wilhelm Maybach Վիքիպահեստում

Վիլհելմ Մայբախ (գերմ.՝ Wilhelm Maybach, փետրվարի 9, 1846(1846-02-09)[1][2], Հայլբրոն, Stuttgart Government Region, Բադեն-Վյուրթեմբերգ[1] - դեկտեմբերի 29, 1929(1929-12-29)[1][2], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի ավտոկոնստրուկտոր և ձեռներեց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1846 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայի Հեյլբրո քաղաքում՝ ատաղձագործի ընտանիքում: Ծնողների հանկարծակի մահվան պատճառով 10-ամյա Մայբախը 1856 թվականին հայտնվում է մանկատանը:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստանում է մանկատանը կից տեխնիկական դպրոցում, իսկ գործնականում փորձառություն է ձեռք բերում մեքենաշինական գործարանում, որի հովանավորության տակ էր գտնվում մանկատունը: Այդ գործարանի տեխնիկական տնօրենն ավտոմեքենաշինության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող Գոտլիբ Դայմլերն էր, ում մոտ աշակերտում էր պատանի Մայբախը: Դայմլերի ուշադրությունից չի վրիպում իր աշակերտի ընդունակությունը, համառությունը և նպատակասլացությունը: Դպրոցն ավարտելուց հետո Մայբախը կրթությունը շարունակում է Ռոյտլինգենի տեխնիկական քոլեջում` ստանալով կոնստրուկտորի մասնագիտություն: 1869 թվականինընդունվում է Կարլսրուհեում գտնվող մեքենաշինական գործարանի կոնստրուկտորական բյուրո: 1872 թվանակին Դայմլերը "Otto und Langen Gasmotorenfabrik Deutz" ընկերությունից տեխնիկական տնօրենի պաշտոնն զբաղեցնելու հրավեր է ստանում, որը թողարկում էր "Otto" գազային շարժիչներ: Դայմլերն ընդունում է հրավերը միայն այն պայմանով, որ եթե տեղ գտնվի նաև իր տաղանդավոր աշակերտի համար: Պայմանագիրը կնքվում է, և Մայբախն սկսում է զբաղվել "Otto" շարժիչների կատարելագործմամբ և արտադրության կազմակերպմամբ: 1882 թվականին ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով երկուսն էլ հեռանում են ընկերությունից: Արդեն սեփական ընկերություն հիմնելու ժամանակը հասունացել էր:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականի ապրիլին Դայմլերը հիմնում է "Daimler Motoren Gesellschaft" ընկերությունը և, բնականաբար, Մայբախն ստանձնում է կոնստրուկտորի պաշտոնը: Նրանց անբաժան միությունում Գոտլիբը կատարում էր ղեկավարի, մտահղացումների գեներատորի և մենեջերի դերը, իսկ Մայբախը փոխարինում էր մի ամբողջ կոնստրուկտորական բյուրոյի: Միությունը երկու կողմից էլ ձեռնտու էր: Նրանք լրացնում էին մեկը մյուսին: Մեկի գործարար, մյուսի կոնստրուկտորական տաղանդը հանգեցրին այն արդյունքին, որի պտուղները քաղում ենք մինչև այսօր: Մայբախի տաղանդի մասին է խոսում նաև այն փաստը, որ Ֆրանսիաում նույնիսկ մրցակիցներն ավելի ուշ նրան անվանում են «Կոնստրուկտորների արքա»: Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց արդեն հաջողությամբ փորձարկվում է Մայբախի մշակած 4-տակտային շարժիչը, որը գազի փոխարեն աշխատում էր բենզինով: Շուտով սկսվում է շարժիչի արտադրությունը, իսկ երկու տարի հետո` 1885 թվականին, այն գործի է դրվում նրանց ստեղծած հեծանիվի վրա: Ստեղծվում է առաջին մոտոցիկլետը, ինչն արդեն տեխնիկական հեղափոխություն էր: 0,5 ձիաուժ հզորությամբ, 6 կամ 12 կմ/ժ արագություն զարգացնող մոտոցիկլետը փորձարկում է ինքը` Մայբախը, իր որդու` Կարլի և Դայմլերի որդու` Պաուլի մասնակցությամբ: Դայմլերի և Մայբախի միության գագաթնակետը կարելի է համարել քառանիվ կառքի ստեղծումը, որի վրա Մայբախը տեղադրեց 1,5 ձիաուժ հզորությամբ, 16 կմ/ժ արագություն ունեցող շարժիչ: Այդ կառքով նրանք մոտեցան Դայմլերի տանը` հարևաններին տեղեկացնելով, որ դա Դայմլերի կնոջ ծննդյան նվերն է: Հետագա տարիներին Մայբախը զբաղվում է ավտոմեքենաների և շարժիչների կոնստրուկցիայով և վերամշակմամբ: Նա ոչ միայն շարժիչի կշիռն է թեթևացնում, այլև արտաքինն ավելի նրբագեղ է դարձնում: 1885թվականին Փարիզում կազմակերպված ավտոմոբիլային ցուցահանդեսի համար հատուկ մշակվել էր "Stahlradwagen" (ճագատագրի անիվներ) անունով նոր ավտոմեքենա` 1,6 ձիաուժ հզորություն ունեցող 2-գլանային V-աձև շարժիչով: Ի սկզբանե մեքենան մշակվում է որպես կոնցեպտուալ տարբերակ, բայց արդյունքում դառնում է "Daimler"-ի առաջին սերիական ավտոմեքենան և նույնիսկ ֆինանսական եկամուտ է բերում:

Դայմեր մոտոցիկլ

Մեքենաների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին ստեղծվում է 2-գլանային շարային "Phonix" շարժիչը, որը կատարելագործվելով, դառնում է 6-գլանային: 1901 թվականին Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Էմիլ Ելինեկի պատվերով Մայբախի կոնստրուկցիայով ստեղծվում է մեքենա, որն անվանվում է "Mercedes"` Ելինեկի դստեր պատվին և շուտով դառնում է "Daimler"-ի ապրանքանիշը: Մեքենան սարքավորվում է "Phonix" շարժիչով: 1900 թվականին Մայբախի հովանավոր, ուսոուցիչ և երկարամյա ընկեր Գոտլիբ Դայմլերը վախճանվում է: Մայբախի դրությունն ընկերությունում վատթարանում է: Մարդ, ով իրեն ամբողջովին նվիրել էր այդ ընկերության բարգավաճմանը, ստիպված էր գրել ստորացնող և անպատասխան դիմումներ` աշխատավարձի բարձրացման համար: 1916թ.-ին Մայբախին շնորհվում է Շտուտգարդի Տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչումը: Առաջին համաշխարհայինի տարիներին Մայբախները թողարկում են ավիացիոն շարժիչներ: Գերմանիայի պարտությունից հետո ընկերությունը զրկվում է այդ իրավունքից և նորից անցնում ավտոմեքենաների համար շարժիչների թողարկմանը: Մայբախն ինքն աստիճանաբար հեռանում է աշխատանքից` իր տեղը զիջելով որդուն, ով իր տաղանդով չէր զիջում հորը և երազում էր սեփական ավտոարտադրության մասին: Վերջապես 1919 թվականին Կարլը հասնում է նրան, որ "Maybach" անունը դրվում է իր ստեղծած շարժիչի վրա, իսկ արդեն 1921 թվականին ստեղծում է սեփական "Maybach W2" բարձր դասի ավտոմեքենան: Սա էլ որոշում է "Maybach"-ների ապագա կոնցեպցիան որպես թանկարժեք ավտոմեքենա մեծահարուստների և արիստոկրատիայի համար:1929 թվականին Վիլհելմ Մայբախը հանկարծամահ է լինում: Հանճարեղ կոնստրուկտորի անունն անմահացվել է Դեթրոյթ ի «Ավտոմոբիլային փառքի սրահում» ("Automotive Hall Of Fame"): Նրա անունով են կոչվում Գերմանիայում գտնվող մի քանի դպրոցներ և ուսումնարաններ:Շարունակելով հոր սկսած պատվավոր գործը` 1929թվականին Կարլն ստեղծում է իր նոր գլուխգործոցը` "Maybach Zeppelin"-ը, որը կարծես օդապարիկ լիներ անիվների վրա: 1921-1941 թվականներին թողարկվում է ընդհանուր առմամբ մոտ 1800 տարբեր մոդել: Նրանցից 152-ն են պահպանվել մինչև մեր օրերը և յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է կենդանի լեգենդ: Դա չափազանցություն չէ, քանի որ այս ավտոմեքենաները վարել են հարուստ և ճանաչված քաղաքական գործիչներ, արիստոկրատներ և գործարարներ: Հենց "Maybach" 42-ում են գաղտնի հանդիպել Շտիրլիցը և Բորմանը հայտնի «Գարնան 17 ակնթարթ» հեռուստաֆիլմում: 1960 թվականին Կարլ Մայբախը վախճանվում է: Ճակատագրի հեգնանքով "Maybach" ընկերությունն անցնում է վաղեմի «բարեկամ» "Daimler-Benz" ընկերությանը, որն իր ծնունդով և փառքով պարտական էր Վիլհելմ Մայբախին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]