Մերիլի Շապիրո Էշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերիլի Շապիրո Էշեր
Ծնվել էնոյեմբերի 17, 1912(1912-11-17)[1]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]
Վախճանվել էսեպտեմբերի 11, 2020(2020-09-11) (107 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունարվեստագետ
ՈւսուցիչԱլեքսանդր Արխիպենկո[1]
ՄայրԲոնի Հարիս

Մերիլի Շապիրո Էշեր (անգլ.՝ Marilee Shapiro Asher, ի ծնե՝ Հարրիս, անգլ.՝ Harris, նոյեմբերի 17, 1912(1912-11-17)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 11, 2020(2020-09-11), Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3]), ամերիկացի նկարչուհի և քանդակագործ, երկարակյաց կին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գործարարների ընտանիքում։ Վեց տարեկանում հիվանդացել է իսպանական գրիպով[4]։

Որպես նկարիչ և արվեստը գնահատող մարդ ձևավորվել է ավագ քրոջ՝ նկարչուհի Էլինոր Հարիսի (1899-1994) ազդեցությամբ, հետագայում՝ Մինեապոլիսի արվեստի կենտրոնի փոխնախագահ Ուոքերի, նրանց մայրը՝ Բոնի Հարիսը (1870-1962), խոր ծերության մեջ երկու դուստրերի օրինակով նույնպես սկսել է նկարել և մասնագիտական ճանաչում է ձեռք բերել որպես պրիմիտիվիստ նկարիչ[5]։ Մերիլին գեղարվեստական կրթությունն սկսել է Միացյալ Նահանգների հանրային աշխատանքների վարչության նախաձեռնությամբ ստեղծված արվեստի դպրոցում որպես քանդակագործ[3], սովորել է Ալեքսանդր Արխիպենկոյի ստուդիայում[6]։ 1936 թվականին առաջին անգամ մասնակցել է խմբակային ցուցահանդեսի։ 1943 թվականին երեք ամսական որդու հետ միացել է Վաշինգտոնում ավելի վաղ հաստատված իր առաջին ամուսնուն՝ Բեռնարդ Շապիրոյին, և իր կրթությունը շարունակել Ամերիկյան համալսարանում, որտեղ 1947 թվականին տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ Հետագայում ցուցադրվել է Չիկագոյի Սմարթ արվեստի թանգարանում, Վասար քոլեջում, Վաշինգտոնի տարբեր պատկերասրահներում[7]։ 21-րդ դարի սկզբին ավարտել է Կորկորան արվեստի պատկերասրահին կից գեղարվեստական դպրոցի թվային լուսանկարչության դասընթացները, որից հետո շարունակել է աշխատել որպես լուսանկարիչ։

Սկզբում ֆոտոշոփն ինձ հուսահատության էր հասցնում, բայց երբ ես սովորեցի իմ հին նկարներն ու դրոշմները նոր կերպարների վերածել, դա ինձ տվեց նաև նոր հայացք ջրանկարչության արվեստին։
- Մերիլի Շապիրո Էշեր[8]

:

Մերիլի Շապիրո Էշերի, նրա քրոջ և մոր մասին պատմող «Նկարիչների ընտանիք» (անգլ.՝ A family of artists: Bonnie Harris, Eleanor Harris, Marilee Harris Shapiro) գիրքը 1999 թվականին հրատարակել է նրա երկրորդ ամուսինը՝ Ռոբերտ Էշերը։ 2015 թվականին Շապիրոն ինքն է հրատարակել «Պարելով հրաշքի շուրջը» ինքնակենսագրությունը, որի անվանումը, նրա խոսքով, հղում է կատարում Ֆրենկ Սինատրայի «Մթության մեջ պարելով» (անգլ.՝ Dancing in the Wonder) երգին[9]։

2020 թվականին Մերիլի Շապիրո Էշերը մեդիայի լայն ուշադրությունն է գրավել այն բանից հետո, երբ կյանքի 108-րդ տարեդարձում վարակվել է COVID-19-ով և կարողացել հաղթահարել հիվանդությունը՝ դրանով իսկ դառնալով մոլորակի այն սակավաթիվ մարդկանցից մեկը, որն ապաքինվել է վերջին երկու դարերի երկու խոշորագույն համավարակների ընթացքում[4]։ Այս կապակցությամբ Բորիս Ակունինը հայտարարել է.

Ստեղծագործական էներգիայի և կենսական ուժի միջև որոշակի առեղծվածային կապ կա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://academiccommons.columbia.edu/doi/10.7916/D8GM8588
  2. 2,0 2,1 2,2 https://www.lastampa.it/esteri/2020/05/07/news/a-107-anni-sconfigge-il-covid-era-gia-sopravvissuta-all-influenza-spagnola-1.38815265
  3. 3,0 3,1 Alison Starling. Working Woman: 106 years old, a sculptor turned photographer, and still going strong // Телекомпания WJLA-TV, 13.04.2019.
  4. 4,0 4,1 She survived 1918 Spanish flu and COVID-19. What’s this 107-year-old’s secret? // The Times of Israel, 7.05.2020.
  5. Three generations of artists exhibit at Vassar’s Palmer Gallery Արխիվացված 2020-04-23 Wayback Machine // James W. Palmer III ’90 Gallery at Vassar College, 26.11.2001.
  6. Marilee Shapiro: Art work // Columbia University, Research Center for Arts and Culture, 2013.
  7. Marilee H. Shapiro // Сайт художественной галереи PLAN B в Вашингтоне (2013)
  8. Rick Tocquigny. Life Lessons: For Grads… All Ages and Stages! — Taylor Trade Publishing, 2015. — P. 171.
  9. Rebecca Sheir. 102-Year-Old D.C. Artist Embraces A Century Of ‘Dancing In The Wonder’ // Радио WAMU, 24.07.2015.
  10. Но не на ту напали… // Блог Б. Акунина на сайте радиостанции «Эхо Москвы», 13.05.2020.