Մերաբ Աբրամիշվիլի
Մերաբ Աբրամիշվիլի მერაბ აბრამიშვილი | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1957 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Վախճանվել է | հունիսի 22, 2006 (49 տարեկան) |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Մերաբ Աբրամիշվիլի (վրաց.՝ მერაბ აბრამიშვილი) 1957, մարտի 16 - 2006, հունիսի 22), վրացի նկարիչ։ Նրա ստեղծագործությունների վրա մեծ է միջնադարյան արվեստի և եվրոպական նեո-էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերաբ Աբրամիշվիլին ծնվել է Թբիլիսիում։ 1981 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան[1]։ Նրա վրա մեծ ազդեցություն են թողել միջնադարյան վրացական ֆրեսկոները, որոնց ծանոթացել է հոր՝ Վրաստանի արվեստների պետական թանգարանի միջնադարյան արվեստի փորձագետ Գուրամ Աբրամիշվիլու միջոցով։ Տպավորված Աթենի Սիոն եկեղեցու ֆրեսկոներով՝ արվեստագետը որդեգրել է գիպսային տեխնիկան։ Իր յուրօրինակ լեզվական և գեղագիտական տեսլականով նա դարձավ Վրաստանի առաջատար արվեստագետներից մեկը, որը չպարփակվեց խորհրդային կլիշեներով։ Հետխորհրդային անկայուն ժամանակահատվածում Աբրամիշվիլին տարված էր առեղծվածային պատկերներ ստեղծելով[2][3]։
Նրա ստեղծագործությունները ցուցադրվել են Վրաստանում և արտերկրում։ Գործերից գտնվում են Վրաստանի արվեստի թանգարանում, Թբիլիսիի ազգային պատկերասրահում, Քյոլնի Լյուդվիգ թանգարանում և Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում[1][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Abramishvili Merab (1950-2006)». Art.Gov.Ge. Ministry of Culture and Monuments Protection of Georgia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «At The Crossroads: Contemporary Art From The Caucasus And Central Asia». Sotheby's Gallery. 2013. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Abramishvili, Merab». Le Delarge: Le dictionnaire des arts plastiques modernes et contemporains (French). Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Georgian painting sold at Sothebey's, London». Agenda.ge. 2013 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 31-ին.