Մեյսոն Ադամս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեյսոն Ադամս
Ադամսը 1977 թվականին
Ծնվել է26.02.1919
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 26, 2005(2005-04-26)[1] (86 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում և Միչիգանի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան1940 — 2003

Մեյսոն Ադամս (անգլ.՝ Mason Adams; փետրվարի 26, 1919(1919-02-26)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 26, 2005(2005-04-26)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի խիստ բնավորությամբ դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյսոն Ադամսը ծնվելը փետրվարի 26-ին Բրուքլինում, Նյու Յորքում[2]։ Միչիգանի արվեստի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան, ապա ավարտել է Մադիսոնի Վինսկոնսին համալսարանի թատրոնի բաժինը։ 1940 թվականին Բալտիմորում նա առաջին անգամ դուրս է եկել բեմ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամսի կարիերան սկսել է ռադիո շոուներին մասնակցելուց։ 1947-ից 1959 թվականները նա «Երիտասարդ Պեպերի ընտանիքը» բեմադրությունում խաղացել է Պեպերի դերը։ 1945 թվականին Ադամսը ստացավ դրվագային դեր «Սուպերմենի արկածները» ռադիո շոույում։ 1977-ից 1982 թվականներին Մեյսոն Ադամսը ներգրավվեց «Լու Գրանթ» դրամատիկական սերիալում։

1960-ականների ողջ ընթացքում Ադամսը պահանջվում էր հեռուստատեսային գովազդների համար, հիմնականում սննդի և կենցաղային ապրանքների։ 1986 թվականին նա մասնակցեց «Սեզամի փողոցների» դրվագներից մեկին։ 1970 թվականին Ադամսը «Ուրիշ աշխարհ» օպերայում դարձավ գլխավոր դերակատար։ 1981 թվականին դերասանը «Նշան 3:Վերջին ճակատամարտ» թրիլլերում ստացավ ԱՄՆ-ի նախագահի դեր։ 1986 թվականին Ադամսը խաղաց «Սպանության պատրանք» կրիմինալ թրիլլերի գնդապետ Մեյսոնի դերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին Ադամսը ամուսնացավ Մարգո Ֆայնբերգի հետ։ Նրանք ունեցան դուստր և որդի՝ Բետսի և Բիլլ։ Մեյսոն Ադամսը մահացավ 2005 թվականի ապրիլի 26-ին ֆիզիկական պատճառներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. Bloom, Nate (2005 թ․ մայիսի 20). «Celebrity Jews». The Jewish News Weekly of Northern California. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. Mason Adams Biography — Yahoo! Movies
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեյսոն Ադամս» հոդվածին։