Մեյսալուն Համուդ
Մեյսալուն Համուդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1982 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Երուսաղեմի հրեական համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
![]() |
Մեյսալուն Համուդ (եբրայերեն՝ מייסלון חמוד, 1982, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարական ծագումով պաղեստինցի-իսրայելցի կինոռեժիսոր։ Նրա «Բար Բահար» (Միջև) ֆիլմը 2016 թվականի Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ Միջազգային Ասիական ֆիլմի Պրեմիերայի համար արժանացել է NETPAC մրցանակի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեյսալուն Համուդը ծնվել է 1982 թվականին Բուդապեշտում՝ պաղեստինցի ծնողների ընտանիքում։ Նա մեծացել է Բուդապեշտում, ապա ընտանիքը տեղափոխվել է Բեեր Շևա, Իսրայել[1]։ Նա Երուսաղեմի հրեական համալսարանում ուսումնասիրել է մերձավոր արևելյան հետազոտություններ[2]։ 2004 թվականին ընդունվել է Թել-Ավիվի Մինշարի արվեստի դպրոց՝ կինեմատոգրաֆիա սովորելու համար[3][4][5]։
Համուդը Իսրայելի քաղաքացի է[6]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համուդն ավարտելուց հետո դարձել է ուսուցիչ։
2010 թվականին Համուդը նկարահանել է «Առավոտվա զգայարան» կարճամետրաժ ֆիլմ, որը հիմնված է պաղեստինցի բանաստեղծ Մահմուդ Դարվիշի «Մոռացության հիշողություններ» (1987) ստեղծագործության վրա։ Ֆիլմում բանաստեղծը ձգտում է շարունակել իր սուրճի և ծխախոտի ամենօրյա նորման Բեյրութի պաշարման վերջին օրը։
Մինշարի արվեստի դպրոցում Համուդի ուսուցիչներից էր իսրայելցի ռեժիսոր Շլոմի Էլկաբեցը։ Համուդը իր «Բար Բահարը» ֆիլմի գաղափարը զարգացրել է իր ուսուցչի ղեկավարությամբ և աջակցությամբ[7]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (2010) «Առավոտվա զգայարանը» (կարճամետրաժ ֆիլմ)
- (2016) «Միջև» (ֆիլմ)[8]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա «Բար Բահար» («Միջև») ֆիլմը 2016 թվականի Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնի ժամանակ Միջազգային Ասիական ֆիլմի Պրեմիերայի համար արժանացել է NETPAC մրցանակի[9]։ Այն նաև արժանացել է երեք այլ մրցանակների, այդ թվում՝ 2016 թվականին Սան Սեբաստիանի կինոփառատոնի ժամանակ Սեբաստիանի մրցանակի
2017 թվականին Համուդը Կաննի կինոփառատոնում Իզաբել Հյուպպերի կողմից ստացել է «Կանայք Երիտասարդ տաղանդների շարժման մեջ» մրցանակին.[10]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Joanna Kakissis (մարտի 26, 2017)։ «New Film Spotlights Palestinian Women Navigating Life 'In Between' Cultures»։ NPR։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Sacha Kester (նոյեմբերի 11, 2017)։ «Vijf redenen waarom u Maysaloun Hamoud moet leren kennen»։ De Volkskrant (հոլանդերեն)։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ «La jeune réalisatrice palestinienne Maysaloun Hamoud visée par une fatwa»։ Le Point (ֆրանսերեն)։ մարտի 8, 2017։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Nirit Anderman (սեպտեմբերի 27, 2016)։ «'In Between,' About Three Palestinian Israelis Living in Tel Aviv, Dazzles San Sebastian Film Festival»։ Haaretz։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Nosheen Iqbal (սեպտեմբերի 28, 2017)։ «How sex, drugs and politics earned In Between's director a fatwa»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Hannah Brown (նոյեմբերի 18, 2017)։ «Coping with attacks and insults»։ Jerusalem Post։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Delphine Veaudor (ապրիլի 11, 2017)։ «Cinéma. Maysaloun Hamoud : “Je voulais que mon film soit un miroir de la société arabe israélienne”»։ Courrier International (ֆրանսերեն)։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Nana Asfour (հունվարի 10, 2018)։ «Where Can Women Make Movies? The Middle East»։ The New York Times
- ↑ Norman Wilner (սեպտեմբերի 18, 2016)։ «TIFF 2016: and the winners are...»։ Now Toronto։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017
- ↑ Pat Saperstein (մայիսի 15, 2017)։ «Isabelle Huppert Honored With Cannes Women in Motion Award»։ Variety։ Վերցված է դեկտեմբերի 8, 2017