Մեհմեթ Ջավիդ բեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեհմեթ Ջավիդ բեյ
Djavid Bey.png
 
Կուսակցություն՝ Միության և Առաջադիմության Կոմիտե
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր 1875[1][2][3]
Ծննդավայր Սալոնիկ[4]
Վախճանի օր օգոստոսի 26, 1926(1926-08-26)[4]
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա[4]
Գերեզման Cebeci Modern Cemetery
Թաղված Cebeci Modern Cemetery
Քաղաքացիություն Flag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն և Flag of Turkey.svg Թուրքիա

Մեհմեթ Ջավիդ բեյ (1875[1][2][3], Սալոնիկ[4] - օգոստոսի 26, 1926(1926-08-26)[4], Անկարա, Թուրքիա[4]), օսմանցի տնտեսագետ, խմբագիր և քաղաքական գործիչ։ Անդամակցում էր «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, մասնակցում էր երիտթուրքերի շարժմանը։ Հանրապետության ստեղծումից հետո մահապատժի է ենթարկվել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի մեղադրանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհմեդ Ջավիդ բեյը ծնվել է Սալոնիկ քաղաքում, առևտրական Նաիմի և նրա կնոջ՝ Պակիզեի ընտանիքում, որն այդ ժամանակ Սալոնիկի Օսմանյան վիլայեթի կազմում էր։

Մեհմեդ Ջավիդ բեյը ուսումնասիրում էր տնտեսագիտությունը Կոստանդնուպոլսում։ Ավարտելուց հետո աշխատել է որպես բանկային ծառայող և ուսուցիչ[5]։

Ավելի ուշ աշխատել է որպես տնտեսագետ և խմբագիր։ Հայրենի քաղաք վերադառնալուց հետո նա միացավ «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը։ 1908 թվականին երկրորդ Սահմանադրության ընդունումից հետո ընտրվել է պատգամավոր։ Մարտի 31-ին տեղի ունեցած միջադեպից հետո զբաղեցնում էր Ահմեդ Թևֆիք-փաշայի կառավարության ֆինանսների նախարարի պաշտոնը[5]։

1914-ին հրաժարական տվեց։ Հրաժարականից հետո բանակցություններ է վարել Գերմանիայի հետ։ 1917 թվականի փետրվարին վերադարձել է նախարարի պաշտոնին[6]։

Մեհմեդ Ջավիդ բեյը ամուսնացել է Ալիե Նազլայի հետ։ 1924 թվականին ծնվել է նրանց որդին՝ Օսման Շիարը։ 1934 թվականին ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո Օսման Շիարը վերցրեց Յալչին ազգանունը[7]։

Հետագայում Մեհմեդ Ջավիդ բեյը մեղադրվում էր Իզմիրում Աթաթուրքի դեմ մահափորձի մասնակցության մեջ։ Մեհմեդ Ջավիդ բեյը մեղավոր է ճանաչվել և 1926 թվականի օգոստոսի 26-ին կախաղան է բարձրացվել Անկարայում[5]։ Բացի դրանից, ևս 13 մարդ մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ և կախաղան բարձրացվել[8]։

1950 թվականին Մեհմեդ Ջավիդ բեյի աճյունը վերահուղարկավորվել է Ջեբեջի Ասրի գերեզմանատանը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
  3. 3,0 3,1 NUKAT — 2002.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119468085 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 «Mehmet Cavit Bey» (թուրքերեն)։ 2008-12-15։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-01-ին։ Վերցված է 2009-07-14 
  6. Kent, Marian The Great Powers and the End of the Ottoman Empire. — Routledge, 2005. — ISBN 9781135777999
  7. 7,0 7,1 «Nazif Özge ve Gerçel Ailesi - Rüştü Karakaşlı» (թուրքերեն)։ SosyalistKültür։ 2008-07-05։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-07-ին։ Վերցված է 2009-07-14 
  8. Touraj Atabaki, Erik Jan Zürcher, 2004, Men of Order: Authoritarian Modernization under Ataturk and Reza Shah, I.B.Tauris, ISBN 1860644260, page 207