Մեհդի Հուսեյնզադե
Մեհդի Հուսեյնզադե | |
---|---|
Mehdi Hüseynzadə | |
![]() Մեհդի Հուսեյնզադեի լուսանկարը | |
դեկտեմբերի 22, 1918 - նոյեմբերի 2, 1944[1] (25 տարեկան) | |
Ծննդավայր | Նովխանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն |
Մահվան վայր | Vitovlje, City Municipality of Nova Gorica, Սլովենիա |
Գերեզման | Սլովենիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հարավսլավիա |
Զորատեսակ | Italian resistance movement? |
Կոչում | պորուչիկ և լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Ստալինգրադի ճակատամարտ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և World War II in Yugoslavia? |
Պարգևներ | Լենինի շքանշան և Խորհրդային Միության հերոս |
Ստորագրություն | ![]() |
Մեհդի Հենիֆե օկլի Հուսեյնզադե (Միխայլո) (ադրբ.՝ Mehdi Hənifə oğlu Hüseynzadə (Mixaylo), դեկտեմբերի 22, 1918, Նովխանի, Բաքվի գավառ, Բաքվի նահանգ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն - նոյեմբերի 2, 1944[1], Vitovlje, City Municipality of Nova Gorica, Սլովենիա), ադրբեջանցի պարտիզան, լեյտենանտ, Խորհրդային Միության հերոս[2];
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչ պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեհդի Հենիֆե օկլի Հուսեյնզադեն ծնվել է 1918 թվականին դեկտեմբերի 22-ին Բաքվի Նովխանի գյուղում: Հայրը` Հենիֆե Հուսեյնովը (1881-1922), «Հումմեթ »կազմակերպության անդամ էր: Նա եղել է Ադրբեջանում խորհրդային ռեժիմի հաստատման համար աշխատող ակտիվ ռազմիկներից մեկը[3]: Ավելի ուշ նա եղել է ադրբեջանական միլիցիայի պետը: Իր կյանքի վերջում նա եղել է Բաքվի խորհուրդի վարչական բաժնի տնօրենը: Երբ Մեհդի Հուսեյնզադե երեխան էր, նա կորցրեց իր հորը[4]:

1925 թվականին ընդունվել է թիվ 77 միջնակարգ դպրոցը: Մեհդիի առաջին ուսուցիչն էր կոմպոզիտոր Սեիդ Ռուսթամովը: 1932 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Բաքվի Նկարչական դպրոց: Ավարտել է 1936 թվականին: Դպրոցի ավարտելուց հետո Մեհդի Հուսեյնզադեն ուղարկվել է Սուրախանու դպրոցներից մեկը, որպես ուսուցիչ: Նա այստեղ աշխատել է մի քանի ամիս[5]: Հետագայում Մեհդին գնաց Լենինգրադ` ընդունելու Արվեստի ակադեմիան: Նա, չէր կարող մտնել Արվեստի ակադեմիան և վերադարձել է Բաքու: Նա սկսեց աշխատել Բաքվում Մեշադի Ազիզբեկովի անվան գրադարանում: Մեկ տարի անց նա գնաց Լենինգրադ կրկին: Նա Լենինգրադի Օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերեն լեզվի ֆակուլտետ ընդունվեց: 1940 թվականին տեղափոխվեց Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտի լեզվի և գրականության ֆակուլտետ[6]:
Պատերազմի տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայրենական մեծ պատերազմի սկիզբից հետո, 1941 թվականի օգոստոսին, Մահդիին կանչվեց Կարմիր բանակ: 1942 թվականին Թբիլիսիի ռազմական հետիոտնային դպրոցի ավարտելուց հետո նա ուղարկվեց ճակատ: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին: 1942 թվականի օգոստոսին նա խիստ վնասվածք էր ստացել և գրավել գերմանացիների կողմից: Մեհդի Հուսեյնզադեն ուղարկվել է Գերմանիա և սովորել գերմանական լեզու: 1943 թվականի վերջում Մահդին փախավ ֆաշիստական գերությունից և միացավ իտալական պարտիզաններին։
Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, Հայրենական մեծ պատերազմին և Ստալինգրադի ճակատամարտին: Նա մահացել է 1944 թվականի նոյեմբերի 2-ին: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահությունը, բարձր գնահատելով կոմդիվ Մեհդի Հուսեյնզադեի մարտեր ղեկավարելու հմտությունը և անձնական քաջագործությունները, 1957 թվականի ապրիլի 11-ի (մահից հետո) նրան շնորհում է Խորհրդային Միության հերոսի կոչում[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Надгробный камень Мехти Гусейнзаде
- ↑ Гусейн-заде Мехти Ганифа оглы
- ↑ Zbornik dokumenata i podataka o Narodnooslobodilačkom ratu jugoslovenskih naroda. — tom 6, knj. 13 — Beograd: Vojnoistorijski institut — 1967.
- ↑ Мешади Азизбеков — пламенный борец за власть советов: речи, документы и материалы. — Azərnəşr, 1976. — Səh.: 236.
- ↑ Путь героя: О герое Советского Союза Мехти Гусейн-заде. — Баку: Азербайджанское изд-во Детской и Юношеской Литературы, 1959
- ↑ Ciril Zupanc. Mihajlo, obveščevalec in diverzant IX. korpusa. — Goriški muzej, 2007. — 32 с.
- ↑ Мадатов Г. Герой Советского Союза Мехти Гусейн-заде. — Баку: Гянджлик, 1975
- Դեկտեմբերի 22 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 1944 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային Միության հերոսներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ադրբեջանցի զինվորականներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորականներ
- Լենինի շքանշանի ասպետներ