Մեծ ծովահեն որոր
Մեծ ծովահեն որոր | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Catharacta skua | ||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
|
||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
|
Մեծ ծովահեն որոր[1] (լատ.՝ Catharacta skua), որորների ընտանիքի (լատ.՝ Stercorariidae) ծովային թռչուն:
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել զարմանալի նմանություններ մեծ ծովահեն որորի և միջին ծովահեն որորի միջև, չնայած դրանց տարբերվող արտաքինին: Շատ թռչնաբաններ այժմ հավատում և կողմնակից են այն տեսակետին, որ մեծ ծովահեն որորը հիբրիդ է միջին ծովահեն որորի և Հարավային կիսագնդի տեսակների միջև[2], որը, հավանաբար, հարավային տեսակների կողմից թափառելու կամ գաղթի տարածման հետևանք է, կամ միջին ծովահեն որորի էվոլյուցիայի արդյունք է (ավելի մանրամասն տես միջին ծովահեն որորում):
Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ ծովահեն որորի չափը 50-ից 58 սմ է, իսկ թևերի բացվածքը՝ 125-ից 140 սմ: Տարեց մեծ ծովահեն որորների փետուրները մոխրագույն է կարմիր բծերով և սև գլարկով: Պոչը սև-շագանակագույն է, մեջտեղում երկու երկար փետուրներով: Կտուցը և թաթերը ներկված են սև գույնով: Գենետիկական ուսումնասիրությունները ցույց են տվել ցնցող նմանություն մեծ ծովահեն որորի և կարճապոչ ծովահեն որորի (Stercorarius parasiticus) գեների միջև:
Արեալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծ ծովահեն որորների բները տեղակայված են Իսլանդիայում, Նորվեգիայում, Շոտլանդիայի կղզիներում և Ֆարերյան կղզիներում:
Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրանց սնունդը հիմնականում բաղկացած է ձկներից, որը նրանք վերցնում են այլ ծովային ջրերից և այլ ծովային թռչուններ: Բացի այդ, մեծ ծովահեն որորները որսում են նաև փոքր թռչուններ: Նրանք հարձակվում են խոշոր թռչունների վրա, ինչպիսին է հյուսիսային բոբը, իրենց ճանկերը խրելով զոհի թևերի վրա: Վիրավոր հակառակորդները ընկնում են ծովը և մեծ ծովահեն որորները հետագայում հարձակվում են, մինչև չազատվեն իրենց որսից:
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդիայի Ֆուլա կղզում ստեղծվել է արգելոց, որում մեծ ծովահեն որորը ընդգրկված է հատուկ պահպանության տեսակների ցանկում՝
- Նոսս կղզի, 410 զույգ, աշխարհի պոպուլյացիաների 3,0 %-ը (1997 թվական)[3]:
- Ֆուլա կղզի, 2 170 զույգ, աշխարհի պոպուլյացիաներ 16 %-ը (1992 թվական)[4]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝dict
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝Furness2003
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Заказник «Носс»
- ↑ Заказник «Фула»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. О. Авданин, Я. А. Виксне, В. А. Зубакин, А. А. Кищинский, Н. М. Литвиненко, Е. Г. Лобков, В. А. Нечаев, Л. В. Фирсова, В. Е. Флинт, К. А. Юдин Птицы СССР. Чайковые. — М.: Наука, 1988. — 416 с. — ISBN 5-02-005255-8.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի ողնաշարավոր կենդանիներ: Մեծ ծովահեն որոր
- More great skua information and photos
- More great skua information and photos Մեծ ծովահեն որորների վերաբերյալ նախագիծ