Մելս Մկրտումյան
Մելս Մկրտումյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1950 (72 տարեկան) |
Ծննդավայր | Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (1977) |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր (2004) |
Մասնագիտություն | հոգեբան |
Աշխատավայր | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Մելս Պարգևի Մկրտումյան (սեպտեմբերի 20, 1950, Անգեղակոթ, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ մարզական հոգեբան։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (2004), պրոֆեսոր (2005): Սամբո և ձյուդո մարզաձևերի ԽՍՀՄ սպորտի վարպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելս Մկրտումյանը ծնվել է 1950 թվականի սեպտեմբերի 20-ին Անգեղակոթ (ՀՀ Սյունիքի մարզ) գյուղում։ 1957-1966 թվականներին սովորել և ավարտել է Երևանի թիվ 89 միջնակարգ դպրոցը։ 1966-1970 թվականներին սովորել է Երևանի ակադեմիայի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումում, կահույքային արտադրություն մասնագիտությամբ, տեխնիկ-տեխնոլոգի որակավորմամբ։ 1973-1977 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ ֆիզիկական դաստիարակության դասատուի` ըմբշամարտի մարզչի որակավորմամբ։ 1979-1983 թվականներին Ֆիզիկական կուլտուրայի հոգեբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, հոգեբանություն մասնգիտությամբ (Ռուսաստան, Մոսկվա)։ 1977-1991 թվականներին աշխատել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1988 թվականի երկրաշարժից հետո Մկրտումյանի նախաձեռնությամբ կազմվել է պրակտիկ հոգեբանների խումբ, որը վերականգնողական աշխատանքներ է ծավալել աղետի գոտում։ 1991 թվականից՝ ԵՊՀ դասախոս, 1992 թվականից, միաժամանակ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2004-2007 թվականներին եղել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ։ 2006-2011 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր։ Հանդիսանում է ՀՀ-ում արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանության հիմնադիրը։ 2011-2016 թվականներին եղել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ[1]։
Աշխատությունները վերաբերում են անձի հոգեվիճակի, կամային դրսևորումների, ինքնակառավարման, ինքնակարգավորման, արտակարգ պայմաններում անձի հոգեբանական հարմարման հիմնախնդիրներին։ Հեղինակ է «Արտակարգ իրավիճակների հոգեբանություն» (2005) ուսումնամեթոդական ձեռնարկի[2]։
Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամ (2002-2007)
- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 060 մասնագիտական խորհրդի անդամ
- 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նախաձեռնել է աղետից տուժած ազգաբնակչության հոգեբանական օգնության կամավորական խումբ, որի հիման վրա մեկ տարի հետո ստեղծվել է «7 դեկտեմբերի» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որին անդամակցել է մինչև 2000 թվականը ներառյալ։
- 1988-1995 թվականներին անդամակցել է Ֆրանսիական բժիշկներ առանց սահմանի (MSF) կազմկերպությանը։
Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1997, 125 էջ
- Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության և հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1999, 180 էջ[3][4]։
- Հուզակամային ոլորտի հոգեբանություն։ Առարկայական ծրագիր բակալավրիական ուսուցման դասընթացի։ Երևան։ ԵՊՀ հրատ., 2010[5]:
- Արտակարգ իրավիճակների հոգեբանության կանխարգելման և վերականգնողական հիմնախնդիրները։ Ուսումնական Ձեռնարկ, Երևան, Զանգակ-97, 2008, 320 էջ[6]։
- Արտակարգ իրավիճակների հոգեբանություն։ Փրկարարների հոգեբանական պատրաստության տեխնոլոգիաներ։ Երևան, Զանգակ, 2013, 248 էջ[7]։
Ուսումնամեթոդական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Влияние вербальных компонентов психологической регуляции на результативность деятельности (на материале спортивной борьбы дзюдо). Автореферат дисс. на соиск. уч. степени кандидата психологиеских наук. Москва – 1984.
- Մոդիֆիկացված հոգեկանոնավորման մեթոդիկա և նրա կիրառման հիմնական պահանջները // В кн. «Методы комплексного контроля и совершенствования процесса подготовки высококвалифицированных спортсменов» (на армянском языке), Ереван, 1988, с. 34-41.
- Հոգեկարգավորման հնարքների ուսուցման մեթոդիկան սպորտում (Մեթոդական ցուցումներ)։ Հայկական ՍՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտե, Երևան, 1989, 35 էջ։
- Հոգեկանոնավորման մեթոդները և ինքնականոնավորման հնարքների ուսուցումը սպորտում։ ՀՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրություն, հանրապետական ուսումնամեթոդական կաբինետ, Երևան, 1989, 58 էջ։
- Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան։ Կիրառական հոգեբանություն։ Ուսումնական ձեռնարկ։ Երևան։ Ա.հ., 1997[8]:
- Արտակարգ իրավիճակների հոգեբանություն (առարկայական ծրագիր)։ Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 2005, 52 էջ։
- Методика обучения школьников навыкам психологической защиты в экстремальных условиях. Международная академия наук экологии и безопасности жизнедеятельности (МАНЭБ). ВЕСТНИК. том 10. ном.6. Санкт Петербург. 2005 (с. 14-18.).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մելսիկ Պարգևի Մկրտումյան»։ aspu.am։ Վերցված է 2019-03-30
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 151։
- ↑ Մկրտումյան Մելս Պարգեւի (1999)։ Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության եւ հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները (հայերեն)։ ԵՊՀ հրատ.։ ISBN 9785808402867
- ↑ Eritsyan Arevik (2015-06-30)։ «Անձի կոմպենսատորային ադապտացման բնութագրումը արտակարգ իրավիճակներում»։ WISDOM 1 (4): 158։ ISSN 1829-3824։ doi:10.24234/wisdom.v1i4.122
- ↑ Մկրտումյան Մելս Պարգևի (2010)։ Հուզակամային ոլորտի հոգեբանություն։ Առարկայական ծրագիր բակալավրիական ուսուցման դասընթացի։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ հրատ
- ↑ Մկրտումյան Մելս Պարգևի (2008)։ Արտակարգ իրավիճակների հոգեբանության կանխարգելման և վերականգնողական հիմնախնդիրները։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: Զանգակ-97։ ISBN 9789994115365
- ↑ Մկրտումյան Մելս Պարգևի (2013)։ Արտակարգ իրավիճակների հոգեբանություն։ Փրկարարների հոգեբանական պատրաստության տեխնոլոգիաներ։ Հայկական պետական մանկավարժական համալսարան Խ. Աբովյանի անվ։ Երևան: Զանգակ։ ISBN 9789939681672
- ↑ Մկրտումյան Մելս Պարգևի (1997)։ Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան։ Կիրառական հոգեբանություն։ ՈՒսումնական ձեռնարկ։ Գրիգոր Զոհրապ համալսարան։ Երևան: Ա.հ
|