Մելիսա Ռոքսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելիսա Ռոքսբուրգ
անգլ.՝ Melissa Roxburgh
Ծնվել էդեկտեմբերի 10, 1992(1992-12-10) (31 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
ԿրթությունՍայմոն Ֆրեյզերի անվան համալսարան
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի

Մելիսա Ռոքսբուրգ (անգլ.՝ Melissa Roxburgh, դեկտեմբերի 10, 1992(1992-12-10), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի դերասանուհի։ «Գերբնական» պոտենցիալ սպին-օֆֆ հեռուստասերիալի ներկառուցված պիլոտային էպիզոդում խաղացել է գլխավոր դերերից մեկը, սակայն սերիալն այդպես էլ չի պատվիրվել[1][2]։ Գլխավոր դերեր է խաղացել նաև «Քաջություն» և «Մանիֆեստ» սերիալներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքսբուրգը քահանայի և նախկին թենիսիտուհի Շելի Ուոլփոլի ընտանիքում չորս երեխաներից երկրորդն է։ Նա ունի երկու քույր (Քրիաթի և Էշլի) և կրտսեր եղբայր (Մեթ)։ Նրա ծնողները՝ կանադացի հայրն ու բրիտանուհի մայրը, Կանադա են տեղափոխվել ԱՄՆ-ից։ Ռոքսբուրգի հայրը ծնունդով Չիկագոյից է, ինչը դերասանուհուն թույլ է տվել երկքաղաքացիություն ունենալ[3]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ռոքսբուրգը Վանկուվերում սկսել է դերասանի կարիերան[4]։

Մանուկ հասկում Ռոքսբուրգն ընտանիքի հետ այցելել է Աֆրիկա, Ալբանիա և Գվատեմալա, ինչը նրա մոտ հետաքրքրասիրություն է առաջացրել սոցիալական արդարության հարցերի նկատմամբ[5][6]։ Դերասանուհին Միջազգային փրկարարական կոմիտեում (IRC), որը մարդկանց օգնում է արտակարգ հասարակական ճգնաժամերում, հանդիսանում է GenR Leader։ Մինչև «Մանիֆեստ» սերիալում աշխատելը Ռոքսբուրգը Սայմոն Ֆրեյզերի համալսարանում սովորել է հասարակական հարաբերություններ և պատրաստվել է դառնալ լրագրող[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2011 Թուլամորթի օրագիրը։ Ռոդրիկի կանոնները Diary of a Wimpy Kid: Rodrick Rules Ռեյչել
2012 Թուլամորթի օրագիրը։ Շան օրեր Diary of a Wimpy Kid: Dog Days Հեզեր Հիլզ
2014 Լեպրեկոն։ Սկիզբ Leprechaun: Origins Ջենի
2015 Ծովային հետևակային 4 The Marine 4: Moving Target Օլիվիա Թանիս
2016 Աստղային ճանապարհ։ Անսահմանություն Star Trek Beyond Էնսին Սիլ
2016 2BR02B: To Be or Naught to Be Լեորա Դունկան Կարճամետրաժ
2016 Առանց մխիթարության Lost Solace Ազարիա
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2014 Գերբնական Supernatural Վայոլտ Դյուվալ Bloodlines
2015 Սպանություն կանանց հանրակացարանում Sorority Murder Քարլի Հեռուստաֆիլմ
2016 Վաղվա լեգենդները Legends of Tomorrow Բեթի Սիվեր Night of the Hawk
2017-2018 Քաջություն Valor Թեա Գլխավոր դեր
2017 Ճանապարհորդներ Travelers Քերի 17 Minutes
2018-2019 Մանիֆեստ Manifest Միքայել Սթոուն Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Webb Mitovich, Matt (2014 թ․ մարտի 8). «Pilot Scoop: Supernatural Spin-Off Gets a New Title, Casts Its Final Series Regular». TVLine. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. Andreeva, Nellie (2014 թ․ մարտի 8). «CW's 'Supernatural' Spinoff Casts Melissa Roxburgh As Female Lead, Gets New Title». deadline.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Bundel, Ani. «Melissa Roxburgh Is Like Her Manifest Character in More Ways Than You'd Think». Elite Daily. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  4. «The Secret to Making it in L.A.? Grow a Thick Skin». Backstage. 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  5. «Melissa Roxburgh». microsoft.com. 2020.
  6. 6,0 6,1 Maynard, Stacey (2017 թ․ նոյեմբերի 4). «Interview with Melissa Roxburgh». TV Series Hub. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիսա Ռոքսբուրգ» հոդվածին։