Մելբուրն Կրիկետ Գրաունդ (մարզադաշտ)
![]() | |
Տեսակ | մարզադաշտ, cricket field?, historical cultural heritage site? և Australian rules football playing field? |
Մարզաձև | Կրիկետ, Ավստրալիական ֆուտբոլ, ֆուտբոլ, ռեգբի 15 և rugby league? |
Տեղագրություն | Մելբուրն քաղաք |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1885 |
Բացված | 1853 |
Ճարտարագետ | Arup |
Սեփականատեր | Victoria State Government? |
Գործաղեկավար | Melbourne Cricket Club? |
Տարողություն | 100 024 |
Տնային թիմ | Australia national cricket team?, Melbourne Cricket Club?, Collingwood Football Club?, Melbourne Football Club?, Richmond Football Club?, Carlton Football Club?, Hawthorn Football Club? և Victoria cricket team? |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | mcg.org.au(անգլ.) |
![]() | |
![]() | |
![]() |
«Մելբուրն Կրիկետ Գրաունդ» (Էմ Սի Ջի) (անգլ.՝ Melbourne Cricket Ground (MCG), որը հայտնի է նաև պարզապես «Ջի» (անգլ.՝ The G)), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, որը տեղակայված է Ավստրալիայի Մելբուռն քաղաքի Օլիմպիական պարկում։ Տեղավորում է 100 024 հանդիսական։ Սա կրիկետի ամենամեծ մարզադաշտն է աշխարհում, Ավստրալիայի ամենամեծ մարզադաշտը և ընդհանուր առմամբ աշխարհի 10-րդ ամենամեծ մարզադաշտը (2017 թվականի ապրիլի դրությամբ)։ 1956 թվականին ամառային օլիմպիական խաղերի հիմնական մարզական ասպարեզն էր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 1853-1854 թվականներին որպես հարթակ Մելբուռնի կրիկետի ակումբի (MCC) համար, ի սկզբանե տեղավորել է 6000 հանդիսատես։ 1884 թվականին փայտե շինությունները քանդած հրդեհից հետո այն վերակառուցվեց արդեն քարով, 1897-ին այն կարող էր տեղավորել 9000 հանդիսական, 1900-ին՝ այն դարձավ Ավստրալիայի առաջին մարզադաշտը, որտեղ տեղադրվեց արհեստական լուսավորություն։ Այնուամենայնիվ, զգալով տեղերի քանակն ավելացնելու անհրաժեշտություն, 1904-ին մարզադաշտին կրկին ավելացվեցին փայտե տրիբունաներ, 1912-ին ասպարեզն արդեն տեղավորում էր 20 000 հանդիսական, 1937-ին կրկին վերակառուցելուց հետո այն ընդլայնվեց և ունեցավ 31 000 տեղ։ 1956-ին մարզադաշտում տեղի ունեցան ամառային օլիմպիական խաղերի, ինչպես նաև աթլետիկայի և մասամբ ֆուտբոլի օլիմպիական մրցաշարերի բացման և փակման արարողությունները, մարզադաշտը վերակառուցվեց հատուկ խաղերի համար, տարողությունը բարձրացավ մինչև 120 000 տեղ։
Մարզական ասպարեզի լուրջ վերակառուցումներ իրականացվել են 1967, 1985, 1992 և 2002-2005 թվականներին։ 2000 թվականին այն օգտագործվել է Սիդնեյի օլիմպիական խաղերի շրջանակներում որպես ֆուտբոլի մրցաշարի արենաներից մեկը։ Մարզական միջոցառմանը հաճախելու ռեկորդ է գրանցվել 1970 թվականին, երբ ավստրալիական ֆուտբոլի ազգային առաջնության եզրափակիչ հանդիպմանը մասնակցում էր 121 696 հանդիսատես, սակայն ոչ պաշտոնական բացարձակ ռեկորդ է գրանցվել 1959 թվականի մարտի 15-ին, երբ կրոնական գործիչ Բիլլի Գրեհեմի քարոզին մարզադաշտում հավաքվել էր շուրջ 130 000 մարդ։ Ներկայումս մարզադաշտը կրիկետի և ֆուտբոլի Ավստրալիայի ազգային հավաքականների տնային խաղերի անցկացման վայրն է, ինչպես նաեւ մեկ կրիկետային և չորս ֆուտբոլային ակումբների (ավստրալիական ֆուտբոլ) տնային ասպարեզն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդիաֆայլեր Մելբուրն Կրիկետ Գրաունդ թեմայով Վիքիպահեստում:
- Պաշտոնական կայք
- Մարզադաշտի էջը WorldStadiums.com-ում