Մեթյու Մադենյան
| Ծնվել է | հուլիսի 23, 1976[1] (50 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Պերպինյան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, սյունակագիր, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դերասան և ստենդ ափ երգիծաբան |
| Աշխատավայր | Europe 1 և Շառլի Էբդո |
| mathieumadenian.com | |
Մեթյու Մադենյան (ֆրանսերեն՝ Mathieu Madénian, հուլիսի 23, 1976[1], Պերպինյան), ֆրանսահայ կատակերգու դերասան և սյունակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մադենյանը ծնվել է Ֆրանսիայի հարավում՝ Պերպինյան քաղաքում։ Ունի հայկական և գերմանական ծագումնաբանություն[2]։ Մեծացել է Սալեյլեսում՝ քաղաք, որը համարվում է Պերպինյանի արվարձաններից մեկը։ Սալեյլեսում Մադենյանն ստացել է իր դպրոցական կրթությունը։ Ստանալով քրեագետի մագիստրոսական դիպլոմ՝ Մեթյուն դարձել է իրավաբան։ 25 տարեկանում թողել է իրավաբանի մասնագիտությունը՝ կատակերգական ֆիլմերում նկարահանվելու համար[3][4]։
Իր առաջին դերը խաղացել է «Մի տղա, մի աղջիկ» (ֆրանսերեն՝ Un gars, une fille) ֆիլմում, որտեղ նա կատարել է մի շարք ետկադրային թարգմանություններ՝ Ժան Դյուժարդենի և Ալեքսանդրա Լեմի հետ միասին[3]։ Քադեր Օնի համար գրել է մի քանի սթենդափեր, որոնց մեծ մասը բեմականացվել են Դյուպոն Վիրգուլ թատրոնում։
2010 թվականի սեպտեմբերից Միշել Դրյուքերի հետ միասին վարել է «Կհանդիպենք հաջորդ կիրակի» հաղորդաշարը։ Հաղորդման ժամանակ վարել է հումորային էջ՝ փոխարինելով Ան Ռումանոֆին, Նիկոլա Կանտելոպին և Էրիկ Անտուանին։
2010-2011 թվականներին Ժան Մարկ Մորանդինիի հետ միասին մասնակցել է «Le Grand Direct des Médias» հաղորդմանը, որը հեռարձակվել է Europe 1 հեռուստաընկերությամբ[5]։
Սկսած 2011 թվականի սեպտեմբերից դարձել է Միշել Դրյուքերի «Հրավիրեք հյուրին» հաղորդման սյունակագիր, որը նույնպես հեռարձակվել է Europe 1-ով[6]։
2015 թվականի հունվարի 7-ին Մադենյանը չի գնացել աշխատանքի՝ դրանով խուսափելով Շառլի Էբդո շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակումից[2][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Ghazanchyan, Siranush (2015 թ․ հունվարի 8). «Mathieu Madénian, the French Armenian columnist, who escaped the Charlie Hebdo attack». Public Radio of Armenia.
- 1 2 «Mathieu Madenian - Le rire made in Perpignan». France Soir (ֆրանսերեն). 2010 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Jacques Meyer (2011 թ․ նոյեմբերի 11). «Mathieu Madénian dans les pas de son enfance». L'Indépendant (ֆրանսերեն).
- ↑ «Europe 1: Regardez les nouveaux chroniqueurs de Morandini». jeanmarcmorandini.com (ֆրանսերեն). 2010 թ․ օգոստոսի 25.
- ↑ «Michel Drucker : Il se lâche, surprend et ça marche !». purepeople.com (ֆրանսերեն). 2011 թ․ օգոստոսի 24.
- ↑ Provost, Lauren (2015 թ․ հունվարի 7). «VIDÉO. Mathieu Madénian commente l'attentat de Charlie Hebdo et apprend la mort de Charb et Cabu en direct à la télévision». The Huffington Post (ֆրանսերեն).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Մադենյան» հոդվածին։ |
| ||||||||||