Jump to content

Մեզոդադար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միջին ջերմաստիճանի կախվածությունը բարձրությունից (դեղին գիծ)

Մեզոդադար, մթնոլորտի շերտ, որը բաժանում է միջնոլորտը և ջերմոլորտը։ Երկրի վրա տեղաբաշխված է 80 - 90 կմ ծովի մակերևույթից։ Մեզոդադարում է գտնվում ջերմաստճանային մինիմումը, որը կազմում է մոտ -100 °C (ջերմաստիճանը հաստատուն է կամ դանդաղ բարձրանում է), դրանից բարձր (մինչև 400 կմ բարձրությունը) ջերմաստիճանը նորից սկսում է աճել[1]։ Մեզոդադարը համընկնում է ռենտգենային ճառագայթման և Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ամենակարճ ալիքների ակտիվ կլանման գոտու ներքևի սահմանի հետ։ Այս բարձրության վրա նկատվում են արծաթագույն ամպեր։

Մեզոդադար կա ոչ միայն Երկրի վրա, այլ նաև մյուս մթնոլորտ ունեցող մոլորակների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Xu, Jiyao; Liu, H.-L.; Yuan, W.; Smith, A.K.; Roble, R. G.; Mertens, C.J.; Russell, J.M.; Mlynczak, M.G. (2007). «Mesopause structure from Thermosphere, Ionosphere, Mesosphere, Energetics, and Dynamics (TIMED)/Sounding of the Atmosphere Using Broadband Emission Radiometry (SABER)». Journal of Geophysical Research. 112 (D9). Bibcode:2007JGRD..112.9102X. doi:10.1029/2006jd007711. S2CID 54715803.