Էկզոհիմք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Էկզոհիմք, Էկզոսֆերայի ներքևի սահմանը, որը ընկած է 400 - 800 կմ բարձրության վրա, մթնոլորտի վերին սահմանը, որտեղ փոխադարձ հարվածները պահում են գազի մասնիկները, և տեղի չի ունենում գազերի արտահոսք Տիեզերական տարածություն։ Էկզոհիմքից վեր, ոչինչ չի կարող կանգնեցնել ատոմը կամ մոլեկուլը, որը ունի տիեզերք դուրս գալու համար բավարար արագություն։
Երկրի էկզոհիմքի բարձրության վրա ջերմաստիճանը տատանվում է 1000 Կ-ի շուրջ, որը համապատասխանում է ջրածնի մասնիկների 5 կմ/վ միջին արագությանը։ Սա ավելի փոքր է քան Երկրորդ տիեզերական արագությունից, որը Երկրի համար այս բարձրության վրա կազմում է 10,8 կմ/վ, սակայն ատոմների արագությունները միջին արժեքի շուրջ բաշխված են շատ լայնորեն, և ջրածնի մասնիկները միևնույն է ունեն հնարավորություն հեռանալ մոլորակի ձգողության դաշտից։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]