Jump to content

Ջերմոլորտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմոլորտ, տերմոսֆերա (հուն․՝ θερμός - «տաք» и σφαῖρα - «գունդ», «ոլորտ»), մթնոլորտի ուղղաձիգ շերտավորման նախավերջին ոլորտը։ Տարածվում է 80—95-ից մինչև 800 կմ բարձրությունները[1]։ Ջերմոլորտում ըստ բարձրության ջերմաստիճանն անընդհատ աճում և հասնում է մոտ 2000 Կ։ Ջերմոլորտում գազերը արեգակի ուլտրամանուշակագույն և տիեզերական ճառագայթման ազդեցության տակ իոնացվում են, որի պատճառով այն միջնոլորտի և մեզոդադարի հետ իոնոլորտի մաս է կազմում։ Ջերմոլորտում ազոտի ու թթվածնի մոլեկուլների, ինչպես նաև թթվածնի ատոմների գերակշռությամբ և դրանց ոչ մեծ քանակությամբ ինֆրակարմիր ճառագայթման ու ջերմության բավարար արտահոսքի բացակայությամբ է բացատրվում ջերմոլորտի, առանձնապես նրա վերին շերտերի բարձր ջերմաստիճանը։ Ջերմոլորտում նկատվում են բևեռափայլի երևույթներ, որոնք արդյունք են խիստ իոնացած գազերի լուսարձակման։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Duxbury & Duxbury (1997). Introduction to the World's Oceans (5th ed.).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 508