Տուրբոդադար
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Տուրբոդադար, մթնոլորտի շերտ, որից ներքև գործում են մրրկային շարժումը։ Տուրբոդադարից ներքև ընկած շերտը անվանում են հոմոսֆերա, այս շերտում մթնոլորտի քիմիական կառուցվածքը մնում է անփոփոխ։ Տուրբոդադարից վեր ընկած շերտը անվանվում է հետերոսֆերա, այստեղ տեղի է ունենում մոլեկուլյար դիֆուզիա և մթնոլորտի քիմիական կառուցվածքը բարձրության հետ համատեղ փոփոխվում է[1]։ Մթնոլորտի ամենավերին շերտերը հիմնականում կազմված են ջրածնից և հելիումից։
Տուրբոդադարը գտնվում է մեզոդադարին մոտ, միջնոլորտի և ջերմոլորտի սահմանագծում, մոտ 100 կմ բարձրության վրա։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Atreya, Sushil K. (1986). «Vertical Mixing». In Atreya, Sushil K. (ed.). Atmospheres and Ionospheres of the Outer Planets and Their Satellites. Physics and Chemistry in Space (անգլերեն). Vol. 15. Springer Berlin Heidelberg. էջեր 66–79. doi:10.1007/978-3-642-71394-1_4. ISBN 9783642713941.
|