Արծաթագույն ամպեր
Արտաքին տեսք

Արծաթագույն ամպեր, լուսարձակող ամպեր մթնոլորտի մեծ բարձրություններում (80–85 կմ)։ Նրանց բնույթը լրիվ պարզված չէ։ Արծաթագույն ամպերը բարակ են և չեն թուլացնում անգամ աստղերի լույսը։ Արձակած լույսի սպեկտրի հետազոտությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք բաղկացած են չափազանց մանր սառցային բյուրեղիկներից։ Հյուսիսային կիսագնդում ամռան գիշերներին արծաթագույն ամպեր նկատվում են 50–60° լայնություններում։
Առաջին անգամ նկատել է ռուս աստղագետ Վիտոլդ Ցերասկին (1885)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 69)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծաթագույն ամպեր» հոդվածին։ |
|