Մեզիեր լե Մեց
| Բնակավայր | |||
|---|---|---|---|
| Մեզիեր լե Մեց | |||
| ֆրանսերեն՝ Maizières-lès-Metz[1] ֆրանսերեն՝ Maizières | |||
| |||
| 49°12′0″N 6°9′0″E / 49.20000°N 6.15000°E | |||
| Երկիր | |||
| Համայնք | canton of Maizières-lès-Metz?, Bezirk Lothringen?, Մոզել, arrondissement of Metz? և arrondissement of Metz-Campagne? | ||
| Մակերես | 8,82 կմ² | ||
| ԲԾՄ | 159 մետր, 206 մետր, 167 մետր | ||
| Բնակչություն | ▼11 580 մարդ (հունվարի 1, 2023)[2] | ||
| Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
| Փոստային դասիչ | 57280[3] | ||
| Պաշտոնական կայք | ville-maizieres-les-metz.fr(ֆր.) | ||
|
| |||
Մեզիեր լե Մեց[4] - lès - Metz ( ֆրանս Maizières-lès-Metz, լոթարինգ.՝. Welschmaacher), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսարևելյան մասում՝ Գրանդ Էստ երկրամասի Մոզել դեպարտամենտի Մեցի շրջանում, որի կազմի մեջ մտնող Սիլյոն-Մոզելլանդ նորաստեղծ կանտոնի վարչական կենտրոնն է[5] ։ Մինչև 2015 թվականի մարտը համայնքը եղել է հետագայում վերացված համանուն կանտոնի՝ Մեզիեր-լե-Մեսի ( Մեց-Կամպայն շրջան) վարչական կենտրոնը։
Աշխարհագրական դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզիեր լե Մեց համայնքն ընկած է Ֆրանսիայի ծայր հյուսիս-արևելքում, Լոթարինգիա երկրամասի Մոզել դեպարտամենտում, Մեց քաղաքից հյուսիս։ Քաղաքի մերձակայքում գործում է զվարճությունների Վալիգատոր զբոսայգին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն առաջին անգամ գրավոր հիշատակվել է 977 թվականին Maidera / Մայդերա անունով, ապա՝ 1218 թվականին՝ Masieres / Մասիերես անունով։ 1558 թվականին ֆրանսիական բանակը գրավել է Մեզիեր քաղաքը, 1648 թվականին վերջնականապես հաստատվել է Ֆրանսիայի տիրապետությունը նրա նկատմամբ։ 1870-1918 թվականներին և 1940-1944 թվականներին քաղաքը եղել է Գերմանիայի կազմում։ 1915-1918 թվականներին այն գերմանացիների կողմից վերանվանվել է Macheren / Մախերեն, 1940-1944 թվականներին՝ Machern bei Metz / Մախերն բայ Մեց ։ 1944 թվականին ռմբակոծությունների ու մարտերի արդյունքում քաղաքը մասամբ ավերվել է։
Մեզիեր լե Մեսը եղել է լոթարինգա-պրուսական ազնվականական դը Մեզիեր (de Maizière) տոհմի հայրենի կալվածքը, տոհմ, որի անդամները 17-րդ դարում՝ Ֆրանսիայում հուգենոտների նկատմամբ ծայր առած հալածանքների ժամանակ տեղափոխվել են Պրուսիա։ Ի թիվս այլոց՝ այս տոհմի ներկայացուցիչներ են հանդիսանում ԳԴՀ վերջին վարչապետ Լոթար դե Մեզիերը, գերմանացի քաղաքական գործիչ Թոմաս դե Մեզիերը և գեներալ Ուլրիխ դե Մեզիերը ։
Գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations de référence 2023 (ֆր.) — INSEE, 2025.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Décret n° 2014-183 du 18 février 2014 portant délimitation des cantons dans le département de la Moselle». Декрет №2014-183 от 18 февраля 2014 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- * Ազգային վիճակագրության ինստիտուտ(Ֆրանսերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեզիեր լե Մեց» հոդվածին։ |
| ||||||||||
