Մեգան Կանկայի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեգան Կանկայի սպանություն
անգլ.՝ Megan Nicole Kanka
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 7, 1986(1986-12-07)
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 29, 1994(1994-07-29) (7 տարեկան)
Մահվան վայրHamilton Township, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Կայքmegannicolekankafoundation.org

Մեգան Կանկայի սպանություն (դեկտեմբերի 7, 1986(1986-12-07), Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 29, 1994(1994-07-29), Hamilton Township, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ) տեղի է ունեցել 1994 թվականի հուլիսի 29-ին Համիլթոնում (Նյու Ջերսի նահանգ, Մերսեր շրջան)։ 7-ամյա Մեգան Կանկան բռնաբարվել և սպանվել է հարևանի՝ Ջեսի Թիմենդեկասի կողմից։ Հանցագործությունը հասարակական լայն ուշադրություն է բևեռել մանկապղծության խնդրի վրա և հանգեցրել է 1996 թվականի մայիսին Մեգանի օրենքի ընդունմանը (անգլ.՝ Megan's Law)[1]։ Այս օրենքի համաձայն՝ հասարակայնությունն ստանում է տեղեկատվություն սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտված հանցագործների գտնվելու վայրի մասին[2]։

Ջեսի Թիմենդեկաս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեսի Կ. Թիմենդեկաս (անգլ.՝ Jesse Timmendequas; ծնվել է 1961 թվականի ապրիլի 15–ին) երկու դատվածություն ունի աղջիկների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողությունների համար։ 1979 թվականին նա մեղավոր էր ճանաչվել Նյու Ջերսի նահանգի Պիսկատվեյ քաղաքում 5-ամյա աղջկա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներով սեռական հանցագործություն կատարելու փորձի համար, սակայն պայմանական ժամկետ է ստացել և հոգեբանական խորհրդատվություն անցնելուց հրաժարվելուց հետո բուժման է ուղարկվել մեծահասակների համար Միդլսեքսի ուղղիչ կենտրոնում: 1981 թվականին Թիմենդեկասը մեղավոր է ճանաչվել յոթամյա աղջկա վրա հարձակման համար և վեց տարով ազատազրկվել է Նյու Ջերսի նահանգի Ավենելի մեծահասակների ախտորոշման և բուժման կենտրոնում (անգլ.՝ Adult Diagnostic & Treatment Center; ADTC)[3]։

Հայտնի է, որ ADTC-ում գտնվելու ընթացքում Թիմենդեկասը քիչ է մասնակցել առաջարկվող բուժման ծրագրին: Նրան բուժող բժիշկներից մեկը Թիմենդեկասին գնահատել է որպես «նվնվան», որը ժամանակի մեծ մասը քնել է։ Մեկ այլ բժիշկ հայտարարել է, որ վստահ է եղել, որ Թիմենդեկասը վերջին հաշվով ևս մեկ սեռական հանցագործություն է կատարելու, թեև չի հավատում, որ նա սպանություն կկատարի[3]։

Սպանություն և դատ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի հուլիսի 29–ին Թիմենդեկասը Մեգանին գայթակղելով տարել է իր տուն՝ խոստանալով նրան փոքրիկ շնիկ ցույց տալ։ Այնտեղ նա բռնաբարել է Մեգանին, ապա գոտիով խեղդել նրան և գլուխը փաթաթել երկու փաթեթով։ Այնուհետև նա երեխայի մարմինը տեղափոխել է բեռնատար մեջ, որտեղ ևս մեկ անգամ անարգել է նրան: Դրանից հետո Թիմենդեկասը Մեգանի մարմինը դրել է փայտե արկղի մեջ և թողել Mercer County Park–ի տարածքում[4][5]։

Հաջորդ օրը նա քննիչներին խոստովանել է աղջկա սպանությունը և նշել դիակի գտնվելու վայրը[6]։ Դրա վկայությունն էին արյան բծերը, մազերը և հագուստի մազմզուկները, ինչպես նաև Մեգանի խայթոցի հետքը Թիմենդեկասի ձեռքին։

Դատարանը Թիմենդեկասին մահապատժի Է դատապարտել մեղադրանքի հետևյալ կետերով՝ մարդու առևանգում, ծանրացուցիչ հանգամանքներում սեռական հանցագործության չորս դրվագ, ինչպես նաև ծանրացուցիչ հանգամանքներում սպանության երկու դրվագ: 2001 թվականին բողոքարկումից հետո Նյու Ջերսիի Գերագույն դատարանը (անգլ.՝ New Jersey Supreme Court) դատավճիռը թողել է ուժի մեջ [7]։ Թիմենդեկասը պահվել է մահապարտների խցում մինչև 2007 թվականի դեկտեմբերի 17-ը, երբ Նյու Ջերսիի նահանգում վերացվեց մահապատիժը, և նրա մահապատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ՝ առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի[8][9]։

Մեգանի օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանությունից մեկ ամիս անց Նյու Ջերսիի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեցին պատգամավոր Փոլ Կրամերի կողմից առաջ քաշված օրինագծերը, որոնք պահանջում էին սեռական հողի վրա բռնություններ կատարած անձանց պարտադիր ներառել պետության տվյալների բազայում, իսկ հասարակությունն իրավունք էր ստանում տեղեկացված լինել նշված անձանց հետ հարևանության փաստերի և ռեցիդիվիստների բանտային կալանքի մասին։ Կրամերն ինքն այն կարծիքին էր, որ «Մեգան Կանկան ողջ կլիներ այսօր», եթե իր առաջարկած օրինագծերը ավելի վաղ ընդունվեին[10]։

Ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգանի ծնողները ստեղծել են The Megan Nicole Kanka Foundation բարեգործական հիմնադրամը՝ երեխաների դեմ սեռական հանցագործությունները կանխելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Megan's Law, Sex Offenders Nationwide» (անգլերեն)։ Megans-Law.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-04-ին 
  2. «Закон Меган» (ռուսերեն)։ State of California Department of Justice։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-10 
  3. 3,0 3,1 Glaberson, William (2006-05-28)։ «At Center of 'Megan's Law' Case, a Man No One Could Reach» (անգլերեն)։ The New York Times 
  4. Glaberson, William։ «Man at Heart of Megan's Law Convicted of Her Grisly Murder» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-10 
  5. «В США педофилов обяжут раскрывать свои электронные адреса и пароли» (ռուսերեն)։ NEWSru.com։ 2008-09-08 
  6. «Suspect Confessed in the Murder Of a 7-Year-Old, Prosecutors Say» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-10 
  7. Peterson, Iver։ «Death Penalty Is Upheld in 'Megan' Case» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2012-09-12-ին։ Վերցված է 2012-02-10 
  8. Mears, Bill (2007-12-13)։ «New Jersey lawmakers vote to abolish death penalty» (անգլերեն)։ CNN 
  9. «'Megan's Law' killer escapes death under N.J. execution ban» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-31-ին։ Վերցված է 2012-02-10 
  10. McLarin, Kimberly J. (1994-08-30)։ «Trenton Races To Pass Bills On Sex Abuse"» (անգլերեն)։ The New York Times 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]