Մաքս Աման
Մաքս Աման | |
![]() | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[1] |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և լրագրող |
Ծննդյան օր | նոյեմբերի 24, 1891[2][3][4] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական կայսրություն |
Վախճանի օր | մարտի 30, 1957[2][4] (65 տարեկան) կամ մարտի 31, 1957[5] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Մաքս Աման (գերմ.՝ Max Amann, նոյեմբերի 24, 1891[2][3][4], Մյունխեն, Գերմանական կայսրություն - մարտի 30, 1957[2][4] կամ մարտի 31, 1957[5], Մյունխեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության գործիչ, կայսերական հրատարակչության ղեկավար, ռեյխսլյայտեր (1933 թվականի հունիսի 2-ից -1945 թվականի մայիսի 8-ը), ԷՍԷՍ-ի օբերգրուպպենֆյուրեր (1936 թվականի հունվարի 30)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստացել է առևտրական կրթություն։ 1912 թվականի հոկտեմբերի 24-ից ծառայության է անցել 1-ին Բավարական հետևակային գնդում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որպես ֆելդֆեբել ծառայել է Բավարական հետևակային գնդի 1-ին վաշտում, որտեղ նույն ժամանակ որպես եֆրեյտոր ծառայել է Ադոլֆ Հիտլերը։ Պատերազմից հետո աշխատել է բանկում։ 1921 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության շարքերում (տոմս № 3): Նույն տարում նշանակվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության գործերի կառավարիչ և «Ֆյոլկիշեր բեոբախտեր» (գերմաներեն` Völkischer Beobachter, «Ժողովրդական տեսաբան») կուսակցական թերթի ֆինանսական գործերի կառավարիչ։ 1922 թվականին դարձել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության Կենտրոնական հրատարակչության «Էխեր Ֆերլագ»-ի տնօրեն և այդ պաշտոնում ղեկավարել կուսակցության ողջ հրատարակչական գործունեությունը։ «Գարեջրային խռովությանը» մասնակցելու համար 1923 թվականի նոյեմբերի 9-ին ձերբակալվել է և 4,5 ամիս անցկացրել բանտում։ Հենց նա է խորհուրդ տալիս Հիտլերին փոխել իր գրքի չափազանց երկար «Ստի, հիմարության և վախի դեմ չորս և կես տարվա պայքար» անվանումը` «Իմ պայքարը» («Mein Kampf»)-ով։ 1924 թվականի նոյեմբերի 9-ին դարձել է Մյունխենի քաղաքային խորհրդի անդամ, 1928 թվականի հունիսի 12-ին` Վերին Բավարիայի լանդթագի անդամ (մինչև 1930 թվականի հունիսի 12-ը)։ 1931 թվականի սեպտեմբերին դժբախտ պատահարի արդյունքում կորցրել է ձախ ձեռքը։ Դա պատահել է 1931 թվականի սեպտեմբերի 4-ին գեներալ, ապագա ռեյխսլյայտեր Ֆրանց Քսավեր Ռիտտեր ֆոն Էպպի հետ համատեղ որսի ընթացքում ստացած հրազենային վիրավորման արդյունքում[6]։ 1932 թվականի մարտի 15-ին ընդունվել է ԷսԷս-ի շարքերը (տոմս № 53 143) և անմիջապես ստանում ԷսԷս-ի գրուպպենֆյուրերի աստիճան։ 1933 թվականին դարձել է ռեյխստագի պատգամավոր Վերին Բավարիա-Շվաբինից։ Հիտլերի իշխանության գալուց հետո «Էխեր Ֆերլագ»-ը դառնում է աշխարհի խոշոր հրատարակչությունը։ 1933 թվականի նոյեմբերի 14-ին դարձել է Գերմանական թերթ հրատարակողների միության նախագահը, իսկ հաջորդ օրը՝ Հրատարակչության Կայսերական պալատի նախագահը (մինչև 1938 թվականը)։ 1935 թվականից եղել է Մշակույթի Կայսերական սենատի անդամ, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության մամուլի ղեկավար և «Էխեր ֆերլագ»-ի հրատարակչության տնօրենի պաշտոններում նա մնացել է մինչև պատերազմի ավարտը։
Դատարան[խմբագրել | խմբագրել կոդը]
1945 թվականի մայիսի 4-ին ձերբակալվում է ամերիկացիների կողմից։ Նացիզմը լիկվիդացնելու գործըթացում 1948 թվականի սեպտեմբերի 8-ին դատապարտվում է 10 տարվա ճամբարային ուղղիչ աշխատանքների։ 1953 թվականին ազատվելուց հետո ապրում է Մյունխենում։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամանն ունեցել է 5 որդի (նրա կինը` Աննա Ֆուքսը, պարգևատրվել է Մայրության Գերմանական Ոսկե խաչով)։ Որդիներից մեկը` Ռուդոլֆը (ծնվել է 1921 թվականի ապրիլի 28-ին), եղել է տանկային զորամասի լեյտենանտ և զոհվել է 1941 թվականի հունիսի 29-ին Լվովի տակ մղվող մարտերում[7]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի Երկաթյա խաչ (1914)
- Հին մարտիկի հեծանակ
- Պատերազմի վետերանի Պատվո խաչ
- Արյան շքանշան
- Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության Ոսկե նշան
- Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցությունում Երկարամյա ծառայության համար մեդալ, բրոնզից, արծաթից և ոսկուց
- «Մեռյալ գլուխ» օղակ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Залесский К.А. Вожди и военачальники Третьего рейха: Биографический энциклопедический словарь.. - М.: «Вече», 2000. - С. 14. - 576 [16 илл.] с. - ISBN 5-7838-0550-5.
- Залесский К.А. Кто был кто в Третьем рейхе: Биографический энциклопедический словарь.. - М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002. - С. 18-19. - 942 [2] с. - ISBN 5-17-015753-3 (ООО «Издательство АСТ»); isbn 5-271-05091-2 (ООО «Издательство Астрель»).
- Залесский К.А. СС. Охранные отряды НСДАП.. - М.: Эксмо, 2004. - С. 27-28. - 656 с. - ISBN 5-699-06944-5.
- Залесский К.А. НСДАП. Власть в Третьем рейхе. - М.: Эксмо, 2005. - С. 18-19. - 672 с. - ISBN 5-699-09780-5.
- Ernst Klee. Das Personenlexikon zum Dritten Reich. Wer war was vor und nach 1945. - Frankfurt am Main: Fischer-Taschenbuch-Verlag, 2005. - P. 14-15. - 732 p. - ISBN 3-596-16048-0. (нем.)
- Joachim Lilla. Statisten in Uniform. Die Mitglieder des Reichstags 1933-1945. - Düsseldorf: Droste Verlag, 2004. - 996 p. - ISBN 3-7700-5254-4. (нем.)
- Thomas Tavernaro. Der Verlag Hitlers und der NSDAP. Die Franz Eher Nachfolger GmbH. - Wien: Edition Praesens, 2004. - 167 p. - ISBN 3-7069-0220-6. (нем.)
- Hermann Weiß. Biographisches Lexikon zum Dritten Reich. - Frankfurt am Main: S. Fischer, 1998. - 502 p. - ISBN 3-10-091052-4. (нем.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Nuremberg Trials Project — 2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Залесский К. А. НСДАП. Власть в Третьем рейхе. - 2005. - С. 19.
- ↑ Залесский К. А. СС. Охранные отряды НСДАП. - 2005. - С. 28.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաքս Աման կատեգորիայում։ |