Մաքսիմ Մեյսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Մեյսել
Ծնվել էհոկտեմբերի 11, 1901(1901-10-11)
Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմարտի 18, 1987(1987-03-18) (85 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարանի կենսաբանահողային ֆակուլտետ
Գործունեության ոլորտՄանրէաբանություն
Ալմա մատերԻ․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
ՊարգևներՀոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան ԺՏՆՑ ոսկե մեդալ և ԽՍՀՄ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Մաքսիմ Նիկոլաևիչ Մեյսել (հոկտեմբերի 11, 1901(1901-10-11), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 18, 1987(1987-03-18), Մոսկվա, ԽՍՀՄ) սովետական մանրէաբան և բջջաբան, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1960)։ ՍՄԿԿբանդամ 1961 թվականից։

1926 թ. ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտըը։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստիտուտում (1952-ից բաժնի վարիչ), 1959 թվականից միաժամանակ՝ ԽՍՀՄ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1946 թվականից՝ նաև Մոսկվայի պետական համալսարանում (1953-ից պրոֆեսոր)։ Գիտական աշխատանքները վերաբերում են միկրոօրգանիզմների ֆունկցիոնալ մորֆոլոգիային և ֆիզիոլոգիական բնաբանությանը, ռադիոկենսաբանությանը, նավթից սպիտակուցների միկրոկենսաբանական սինթեզին։ 1928 թ. հայտնաբերել է միկրոօրգանիզմների քիմիական մուտագենեզի երևույթը։ 1971 թվականից մանրէաբանության համամիութենական ընկերության նախագահն է։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է (1971

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Мейсель Максим Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 455 CC-BY-SA-icon-80x15.png