Մաքսիմ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքսիմ Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 18, 1934(1934-02-18) (85 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԱԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և հրապարակախոս
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ
ԱշխատավայրՍտեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն և Ազատ Արցախ
ՊարգևներԱրցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» շքանշան
Մաքսիմ Հովհաննիսյան Վիքիդարանում

Մաքսիմ Երվանդի Հովհաննիսյան (Միսաք Ավանեսյան) (ծնվ․` 1934, փետրվարի 18, գ․ Հարավ, Արցախի Ասկերանի շրջան), հայ գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 դպրոցը, 1958 թ.՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

1958-1986 թվականներին աշխատել է ԼՂԻՄ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում որպես թղթակից, ապա՝ գլխավոր խմբագիր, 1986-1987 թվականներին՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկ թատրոնի տնօրեն։

Գրողը միշտ կապված է եղել թատրոնին, եղել է նրա գեղարվեստական խորհրդի անդամ, ակտիվ մասնակցել է խաղացանկի ձևավորմանը, հայերեն թարգմանել ռուս դրամատուրգների պիեսները (Ալեքսանդր Օստրովսկու «Գեղեցիկ տղամարդը»)։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մասնակցել է 1987 թ. Երևանում կազմակերպված համամիութենական ստուգատեսին, արժանացել մամուլի բարձր գնահատականին[1]։

1988-1993 թվականներին՝ «Խորհրդային Ղարաբաղ» (հետագայում՝ «Արցախ») օրաթերթի գլխավոր խմբագիր։ Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ադրբեջանի հետ առճակատումը տեղի էր ունենում գաղափարաքաղաքական բնագավառում։ Այդ պայքարի կենտրոնում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթը, որի սուր հրապարակումները մերկացնում էին Ադրբեջանի իշխանությունների հայահալած քաղաքականությունը, կոչ հնչեցնում հանուն Արցախի հայ ժողովրդի ազատության ու անկախության, հանուն «Միացում» գաղափարի իրականացման[1]։

1993-1995 թվականներին՝ ԼՂՀ Նախարարների խորհրդի լրատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար։ 1995-98-ին՝ «ԼՂ Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մարդու բարոյահոգեբանական աշխարհն արտացոլող պատմվածքների ու ակնարկների («Իմ հին լորենի», 1970, «Գյուղացի մարդիկ», 1977, «Եվ սիրտն ասաց», 1980, «Նարնջագույն գիշերներ», 1983, «Շոգ», 1986, այլ ժողովածուներ)։ Արցախահայության կյանքը, նրանց ազատագրական հերոսամարտը, ըմբոստ ու մարտնչող ոգին և դեպի բարու հաղթանակն ունեցած աննկուն հավատն է արտացոլված Հովհաննիսյանի «Մենք» (1989), «Գնում ենք արևին դիմավորելու» (1991), «Արցախ իմ, ցավ իմ» (1998) ժողովածուների պատմվածքներում։

2005-2009 թթ. հրատարակվել է նրա ստեղծագործությունների չորհատորյակը, 2006 թ. լույս է տեսել «Հարար-հարար» ժողովածուն, իսկ 2008-2009 թթ.` «Չաստվածների խնջույքը» գիրքը[1]։

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png